Սիրո ձայնի տիրուհին. Դլե Յամանը Հելեն Սեգարայի կատարմամբ

mnID7A2

1997 թվականին Հոլիվուդում նկարահանված Anastasia մուլտֆիլմում հնչում է մեր հայրենակցի ձայնը. Հելեն Սեգարա`(մայրական ազգանունը`Գասպարյան)  ֆրանսիական էստրադայի երգչուհի, որի երակներում հայի արյունն է հոսում:

«Ես գիտեմ, որ մերոնք գաղթել են Մուշից: Մորս ընտանքիը ցեղասպանության տարիներին փախել են Արևմտյան Հայաստանից և տեղափոխվել Ֆրանսիա: Մայրս ծնվել է Ֆրանսիայում:

Տատս սկզբնական տարիներին աշխատել է ֆաբրիկաներում, ինչպես գաղթի մատնված  շատ ու շատ հայեր»:

Ոչ արվեստագետների ընտանիքում ծնված պատանի աղջնակի կյանքում ոչ թե աստիճանաբար, այլ միանգամից բացվեցին երգարվեստի հրաշք դռները: Հելենը ընդամենը 11 տարեկանում արդեն  երաժշտական մրցույթի հաղթող էր և աչքի է ընկնում իր ձայնային և բեմական տվյալներով: Իսկ առաջին սինգլը երգչուհին ձայանգրում էր 1993 թվականին` 15 տարեկանում:

«Մայրս հաճախ չէր հասկանում թե ես ինչ եմ անում: Նա կարծում էր, որ երգիչների և դերասանների կյանքը լի է անընդունելի բաներով: Իսկ ինձ համար երգելն` իմ առաքելությունն էր: Երբ այժմ հայերեն երգեր եմ երգում, նա պարզապես հալվում է: Սիրում է հատկապես  «Դլե Յամանը»»:

 

Շարունակելի

Հեղինակ` Վարդ Գիշյան

Աղբյուրը`menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed