Չար վերաբերմունք. Հովհաննես Թումանյան

26733333_1802488570055931_4660439944862320934_n

Տարիներ շարունակ հետևելով մեր մամուլին, մենք այսօր ստիպված ենք արձանագրելու մեր մամուլի մի տեգեղ սովորությունը` նրա վերաբերմունքը դեպի մեր հաստատությունները, դեպի մեր գործն ու գործիչները և խղճի ամենայն հանգստությամբ հայտարարում ենք, որ դա եղել է միշտ չար, միշտ աչառու, միշտ թունավոր, միշտ վիրավորական, վնասելու դիտավորությամբ, կուսակցական կրքից, թեև միշտ էլ եղել է անաչառ քննադատության անունով և զանազան նման գեղեցիկ  յառլիկներով: Նրա հալածանքից ու հայհոյանքից չեն ազատվել ոչ մեր գրականությունն ու գրողները, ինչքան էլ տաղանդավոր լինեն ու անմեղ, ոչ մեր հասարակական հիմնարկությունները, ինչքան էլ նրչանք լինեն բարեգործական, հրատարակչական կամ կուլտուրական, ոչ մեր գործիչները, ինչքան էլ նրանք լինեն մաքուր ու պատկառելի, մի խոսքով ոչ ոք և ոչինչ:

Փրկվել են միայն նրանք, ովքեր եղել են նրա կուսակից կամ համախոհ:  Այլևս ոչ մի փրկություն: Ամեն մի հիմնարկություն նրա աչքերում հակառակ է համարվել նրա շահերին, ամեն գործչի, նույնիսկ իր սեփական թղթակցի հռչակն ու հաջողությունընա վնաս է համարել իր փառքին և ճգնել է կռվել ամենքի դեմ, հայհոյել, ծաղրել խանգարել, խեղդել:

Մենք այժմ չենք ուզում խոսել այն մասին, թե որտեղից է հոգու այդ դաժանությունը, այդ չկամությունը, այլ կարոտով միայն մի բան կկամենային, որ փոխվեինք մեր բարքերը վերջապես, որ վերանար այդ ավերիչ վերաբերմունքը, այդ գարշելի, չառ, վայելուչ քննադատությանը, լայն ու պայծառ հայացքին և ազնիվ, բարյացկամ վերաբերմունքին դեպի մեր մարդիկն ու հաստատությունները և, փոխանակ սպանելու, քանդելու, ջլատելու, աշխատեինք ուժ տալ ու կենդանացնել:

 

1909-1923թթ Թիֆլիս

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed

Արխիվ

January 2018
M T W T F S S
« Dec   Feb »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031