Որտե՞ղ և ինչպե՞ս տոնել Ամանորը` երեխաների հետ

13b4ef8e01ecb0159cce5-1600

Երեխաների առօրյան տոնական և հետաքրիր կազմկերպելու համար հաճախ ծնողները դժվարանում են որևէ միջոցառում կամ ժամանցի այլ տարբերակ ընտրել:

Ամանորյա արձակուրդների համար քաղաքամայր Երևանի տարբեր համայնքներում և կենտրոնում այս տարի կկազմակերպվեն ամենատարբեր միջոցառումներ, որոնք կօգնեն թե’ մեծերին, թե’ փոքրերին` հայտնվելու   Ձմեռ պապիկի և Ձյուն անուշի հետ հեքիաթային ու կախարդական աշխարհում:

Բացօթյա տոն

Новый год, Ереван, Каскад

Երևանի քաղաքապետարանն այս տարի ավանդույթի համաձայն պատրաստել է ամանորյա տարբեր միջոցառումներ, այդ թվում` երեխաների համար: Մասնավորապես, դեկտեմբերի 8-ին Երևանում բացվել է «Կարապի լիճ» սահադաշտի հերթական սեզոնը, իսկ դեկտեմբերի 10-ից գործում է Արաբկիր համայնքի «Ձմեռային այգին», ինչպես նաև Հյուսիսային պողոտայում բացվել է Ամանորի ու Սուրբծննդյան տոնավաճառը:

Հիմնական տոնական միջոցառումները Երևանում կսկսվեն դեկտեմբերի 19-ին ժամը 19:30 Հանրապտության Հրապարակում, որտեղ նույն օրը կվառվեն գլխավոր տոնածառի ու քաղաքի տոնական լույսերը: Իսկ արդեն դեկտեմբերի 31-ին ժամը 22:00–ից մինչև հունվարի 1-ի գիշերվա ժամը մեկը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին, որոնք կորոշեն դիմավորել Ամանորը Հանրապետության Հրապարակում, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տոնական համերգային ծրագրի: Այստեղ ուղիղ կեսգիշերին վառ և գունեղ հրավառությամբ կնշանավորվի Նոր տարվա մեկնարկը: Իսկ հունվարի 1-ից կմեկնարկի «Շնորհավորում ենք 2018 թվականը» ծրագիրը, որի շրջանակում Հանրապետության Հրապարակում կկազմակերպվի դիսկոտեկ-դիմակահանդես:

Այս տարի Ամանորյա տոնական ծրագիրը կհամալրվի նոր ու յուրօրինակ միջոցառումներով: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ Ամանորի առաջին մի քանի օրն անցնում էին բավականին պասիվ, այս տարի երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հունվարի 1-ից 3-ը սպասվում են անակնկալներ: Հետաքրքիր ծրագիր է պատրաստված մեծահասակների ու երեխաների համար Ազատության հրապարակում: Հունվարի 2-ին այստեղ կցուցադրվի «Հեքիաթային Երևան» մանկական ներկայացումը, իսկ հունվարի 3-ին Երևանի բոլոր 12 վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում կանցկացվեն երկու ժամ տևողությամբ տոնական համերգներ: Դեկտեմբերի 20-ից քաղաքային պաշտոնական զբոսաշրջային «Երևան Սիթի տուր» ծրագրի շրջանակում Հանրապետյուն Հրապարակից կգործի տոնական երթուղի: Տոնական միջոցառումները կավարտվեն հունվարի 13-ին 19:00-ին Ազատության հրապարակում նախատեսված «Իմ հին ու Նոր տարին» համերգով:

Սուրբ ծնունդը մայրաքաղաքում

Новый год, Рождественская ярмарка

Սուրբ ծնունդին` հունվարի 6-ին, Ազատության հրապարակում կկազմակերպվի տոնական միջոցառում, որը կսկվի հոգևորականների օրհնությամբ: Քաղաքապտարանը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ միասին երևանցիներին ու մայրաքաղաքի հուրերին կներկայացնի «Սուրբ ծնունդը Երևանում» համերգային ծրագիրը։

Նոր թանգարանային տարի

Новый год, Ереван, елка, салют

Նոր տարվա նորարարությունն այն է, որ հունվարի 2-ից կաշխատեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր թանգարանները, դրանցից մի քանիսում նախատեսված են ամանորյա ծրագրեր, մասնավորապես` երեխաների համար: Այս ակցիային միացել են նաև Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող որոշ թանգարաններ, որոնք սովորաբար չեն աշխատում տոնական օրերին։ Մասնավորապես, հունվարի 2–7–ը ժամը 11–17–ը այցելուների համար բաց կլինի Երևանի պատմության թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Ռուսական արվեստի թանգարանը, Չարենցի և Սարյան տուն–թանգարանները, ինչպես նաև Քոչարի, Թումանյանի, Փարաջանովի թանգարանները։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյրում`newsarmenia.am

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed