Հրաշագործ Այբբենարան` փոքրիկների համար

25994548_686053378449137_7448690534331154751_n

Գրքին և գրականությանը կապող, մոտեցնող միակ ճանապարհը այբուբենի հրաշք աշխարհն է: Միայն տառերի միջոցով է, որ կարողանում ենք կարդալ ու գրել, այն նաև օգնում է մեզանից յուրաքանչյուրին արտահայտելու մեր մտքերրը, զագցումներ ու ցանկությունները: Իսկ ահա հետաքրքրասեր և ուսումնատենչ երեխաների համար «ՙՄԱՐԻ» խմբագրությունը ներկայացնում է իր նոր, նախադեպը չունեցող թողարկումը`  «ՀՐԱՇԱԳՈՐԾ ԱՅԲՈՒԲԵՆ»` առաջին հայերեն եռալեզու ինտերակտիվ գիրքը:

Նախադպրոցական և դպրոցական երեխաների համար նախատեսված այս յուրօրինակ ձեռնարկի օգնությամբ երեխաները ոչ միայն կսովորեն հայերեն տառերը, այլ նաև իրենց համար կբացահայտեն ցամաքային և ծովային կենդանիների զարմանահրաշ աշխարհը` սովորելով ներկայացված կենդանիներից յուրաքանչյուրի անվանումը հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով: Գրքին կցված է նաև ինտերակտիվ հավելված, որի միջոցով երեխաները կհարստացնեն իրենց գիտելիքների պաշարը կենդանիների մասին պատմող հետաքրքիր տեղեկություններով: Շտապի՛ր ստանալու հրաշքների քո չափաբաժինը:

Фото Մարի ամսագիր.

 

Աղբյուրը`menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed