Հաշվետու եմ. Ռուբեն Մաթևոսյան

14

Այսօր երգչի տարեդարձն է: Մենք մշակութային առցանց լրատվականը սրտանց շնորհավորում և առողջություն է մաղթում սիրելի երգչին:

Ներկայացնում ենք Ռուբեն Մաթևոսյանի  հարցազրույցներից մեկը:

Երգչի երգեցողության ոճն առանձնանում է խոր հուզականությամբ, քնարական հագեցվածությամբ: Երգացանկում եղել են հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ: Հայտնի են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Ա.Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ա.Հեքիմյանի«Բարի արագիլ» և այլ երգեր: Նկարահանվել է «Եռանկյունի» (1967թ.), «Սայաթ-Նովա» (1963թ.), «Ով կոտրեց ձայնասկավառակը» (1971թ.), «Մեր բակը» (1996թ.) ֆիլմերում: 1999թ-ից Հայ երգարվեստի միության նախագահն է: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի, 2015թ.՝ Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման: 1998թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2011թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2016թ.՝ ՀՀ Պատվո շքանշաններով:

 

 

Աղբյուրը` avproduction.am

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed