Հայկական արյուն ունենալը պարտավորեցնող է. Հելեն Սեգարա

maxresdefault

menq.org-ն շարունակում է ներակայցնել աշխարհահռչակ հայազգի երգչուհի Հելեն Սեգարայի զրույցը:

Առաջին քայլերից կարճ ժամանակներ անց նրան ամենաճակատագրական առաջարկը կատարվեց: Մեր հայրենակցուհուն առաջարկվեց  գլխավոր հերոսուհու դերը` համաշխարհային երգավեստում նոր ասելիք ու ոճ թելադրող մի հետաքրքիր նախագծում` Notre Dam Du Paris  մյուզիքլում:

«Ես երջանիկ եմ, որ կարողացա  հաղթահարել, բոլոր խոչնդոտները և դարձա երգչուհի: Ես իսկապես մեծ ջանքեր եմ գործադրել, որպեսզի հաղթահարմ դժվարությունները: Մարիկս, որն այդ ժամանակ դեմ էր իմ` երգչուհի դառնալուն, այժմ շատ ուրախ է, որ ես իրեն չեմ լսել: Մայրս հալվում է, երբ հայերեն երգրե եմ երգում, հատկապես, երբ Դլե Յաման եմ երգում»:

Վերջինս  Սիգարայի  այցեքարտը դարձավ ` երգարվեստի կախարդական աշխարհում և  նոր դռներ բացեց երգչուհու համար:

1999թ. Հելեն Սեգարա ներկայացրեց իր առաջին ալբոմը. Այժմ երգչուհին 13 ալբոմ ունի:

2000թ. Երգչուհին Կաննում արժանացել է տարվա բավահայտում տիտղոսին:

Իսկ ահա 2002-ին  մոմե արձանների թանգարանում տեղադրվում է երգչուհու մոմե քանդակը:

Ցավոք սրտի ես հայերեն չգիտեմ, բայց մայրս խոսում էր հայերեն: Հայրս ազգությամբ իտալացի էր և ես ավելի շատ շփվել եմ իմ իտալացի ազգականների հետ, որովհետև մենք կորցրերինց մեր հայ ազգականների մեծ մասի: Այդ իսկ պատճառով հայերեն միայն մի քանի բառ գիտեմ: Բայց շատ եմ սիրում հայերենը:

Հելենի մասին գրվել են գրքեր, որոնք մեծ հետաքրքիրություն է առաջացրել ընթերցողների շրջանում: Մեր հայրենակիցը ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից  արժանացել է արվեստի և գրականության պատվո շքանշանի:

Հայերեն ընդամենը մեկ-երկու բառ արտաբերող Հելենը սակայն իր ունկնդրին գերել է ոչ միայն հետաքրքիր ձայնով, այլև մարդու իր ինքնատիպ  տեսակով, որի համար երգչուհին խոստովանում է.

«Հայաստանում մարդիկ այնքան ջերմ են, այնքան քաղցր: Երբ Հայաստանում էի, կանգ առանք մի գյուղի մոտ, որտեղ մարդիկ ինձ չէին ճանաչում, բայց այնքան ջերմությամբ ինձ ընդունեցին: Աշխարհի ուրիշ ոչ մի երկրում ես այդպիսի ջերմության չեմ հանդիպել»,-ասում է երգչուհին և հուզվում: Երբ ես առաջին անգամ պետք է գայի Հայաստան, զգացումներս ինձ հնագիստ չէին տալիս: Դեռևս փոքր տարիքից ցանակացել եմ տեսնել իմ հայերնիքը: Ինձ թվում էր, երբ քայլեմ Երևանի փողոցներով իմ առջև մահացած տատս կհայտնվի:

Հայաստանը հնարավոր չէ չսիրել: Այստեղ մարդիկ այնքան ջերմ են ու հարազատ: Ես ուզում եմ, որ իմ հայկականության թեկուզև քիչ մնացած մասը փոխանցվի իմ զավակներին:

Հայկական արյուն ունենալը պարտավորեցնող և պատվաբեր է:

Հելեն Սիգարան իր երիտասարդ կենսագրությունը հասցրել է ամրագրել հայտնի գերաստղերի ներկայությամբ: Նա ելույթներ է ունեցել Շարլ Ազնավուրի, Սելեն Դիոնի, Անդրեա Բոչելի հետ:

Картинки по запросу հելեն սեգարա

Картинки по запросу helene segara with celine dion

Картинки по запросу հելեն սեգարա

 

 

Հեղինակ` Վարդ Գիշյան

Աղբյուրը`menq.org

 

 

 

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed