Կբացվի Գեղամ Գրիգորյանի հուշարձանը

middle_7fb46553cc9d22fbde79fa00ad0e8b1e

Ս. թ. հունվարի 29-ին, ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում տեղի կունենա մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի հուշարձանի բացման արարողությունը, որը հեղինակել է հայտնի քանդակագործ, Վրաստանի վաստակավոր նկարիչ Թեյմուրազ Մուրվանիձեն: Արարողությունը կկայանա աշխարհահռչակ տենորի ծննդյան օրը:

Հուշարձանի բացմանը ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, պետական-հասարակական գործիչներ, մտավորականներ, Գեղամ Գրիգորյանի արվեստի երկրպագուներ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի ներկայացուցիչներ:

 

Աղբյուրը` ՀՀ ՄՆ պաշտոնական կայք

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed