Ես գիտեմ, որ կլքեմ այս աշխարհը՝ առանց որևէ ափսոսանքի. Ալեն Դելոն

Tribute+Alain+Delon+66th+Annual+Cannes+Film+sdur3IthjUOl

Ֆրանսիական Paris Match ամսագրում տեղ գտած հարցազրույցում 82 ամյա Ալեն Դելոնը ամփոփում է իր կյանքն ու կարիերան։ Նախկին նախագահի նախկին կինը՝ Վալերի Տրիերվեյլերը զրուցել է դերասանի հետ և անվանել այս հանդիպումը. «Ես Դելոնն եմ. իմ կյանքի հարցազրույցը»։

Հարցազրույցը հայտնվեց ամսագրի հատուկ թողարկման մեջ, որը նվիրված էր հայտնի դերասանի կարիերայի 60 ամյակին։ Հիշելով իր կյանքը, իր դերերը, ընկերներին և ընտանիքին, Դելոնը բացատրում է իր անհանդուրժողականությունը այսօրվա իրականությանը. «Կյանքը ինձ այլևս ոչինչ չի տալիս։ Ես արդեն ամեն ինչ տեսել եմ և ամեն ինչ ապրել։ Բայց գլխավորը՝ ես ատում եմ այս դարը, իմ սիրտը խառնում է դրանից»։

«Ես ատում եմ այդ մարդկանց։ Ամեն ինչ կեղծ է, ամենը՝ շինծու։ Հարգանք այլևս գոյություն չունի, ոչ ոք չի կատարում իր խոստումները։ Միայն փողն է, որ նշանակություն ունի։ Ամեն օր, առավոտից երեկո, միայն լսում ենք հանցագործությունների մասին։ Ես գիտեմ, որ կլքեմ այս աշխարհը՝ առանց որևէ ափսոսանքի», – ասում է դերասանը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում

Աղբյուրը` mediamag.am

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed