Աշխարհում ամենակարևոր տեղեկությունը պատմությունն է. Արա Գյուլեր

1754

 Ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի պատվին  օրերս հատուկ երեկո է կազմակերպվել հենց Ստանբուլում: Միջոցառմանը մասնակցել է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը: Այս մասին հայտնում է    Ermenihaber.am-ը:

«Նրա լուսանկարները պատմություն են պատմում. Դալիի պատմությունը, Պիկասոյի պատմությունը: Դա մեզ համար շատ կարևոր է, քանզի մենք պատմություններ, հեքիաթներ ունեցող հողերի զավակներ են»,- ասել է վերջինս:

Իսկ ինքը` Ստամբուլի  «աչքը», Արա Գյուլերը նշել է, որ աշխարհում ամենակարևոր տեղեկությունը պատմությունն է, քանի, որ միայն պատմության միջոցով կարող ես անցյալի մասին իմանալ:
Ստամբուլում Արա Գյուլերի պատվին միջոցառում է կազմակերպվել
  Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչև լրագրող է։ Հաճախ նրանդիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։ Ծնվել է Ստամբուլում հայկական ընտանիքում։ 

«Դարիլավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ ՌասելըՈւինսթոն ՉերչիլըՄարկ ՇագալըԱլֆրեդ Հիչքոքը,  Թենեսի ՈւիլյամսըՊաբլո ՊիկասոնՍալվադոր ԴալինՎիլյամ ՍարոյանըՍերգեյ Փարաջանովը և այլք

Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններումմասնավոր և ազգային հավաքածուներում:

Աղբյուր`  menq.org
Լուսանկարը՝ Ասատուր Եսայանց
Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed