Անհանգիստ հոգու շարժումը. Հենրիկ Մամյան

n2010_05_24a

 

Երբ հետադարձ հայացքով հետևում ես  անցացդ ճանապարհին, չես կարող չգնահատել աշխատանքդ,չընդունել ձախողումներդ կամ չգոհանալ կյանքի պարգևած  հաջողությամբ… Դեռևս հեռախոսազրույցից ճանաչեցի այն համեստ հոգին, որ թաքնված է  նկարչի ներսում, որը տարիներ շարունակ կարողացել է հուզվել և հուզվել է այնպես, որը հուզել է նաև իր կտավներն ընթերցողին… ասում եմ ընթերցող,  որովհետև նրա ստեղծագործություններն ընկալելու համար  միայն նայելը քիչ է, պետք է կարողանս կարդալ նկարի լեզուն, որպեսզի ներթափանցես այն խորության մեջ, ուր քեզ առաջնորդում է նկարչի վրձինը՝տեսնելու, հասականլու,ինքդ քեզ համար բացահայտելու բնության,մարդու,կյանքի գաղտնիքները …

«…գիշերով տանից անշշուկ դուրս գալիս և քայլում դեպի արվեստանոց….ես պարզապես չէի կարողանում հանգիստ պառկել,հոգումս անհանգիստ շարժումներ էին»:

Տիեզերքի անսահմանության մեջ ստեղծագործ միտքը  կարծես մի նավակ լինի, որը անընդհատ շարժման մեջ է, որի ընթացքը կարծես չի ավարտվում,այլ նոր ուղիներ  է փնտրում՝ ստեղծելու, արարելու,արտահայտչականություն հաղորդելու նոր ձևեր է փնտրելու: Այդպիսի անսահման արարման ջիղն է՝ իբրև նավի ղեկ, Մամյան արվեստագետին ուղղորդել իր ողջ կյանքի ընթացքում՝ ստեղծելու ամենատարբեր պատկերներ…  բազմագույն պատկերներ, բազմաբովանդակ պատկերներ, որտեղ կարող ես տեսնել քո ներաշխարհի մի պատառիկը,ապրել  քո զգացումների մի կաթիլը, վայելել քեզ հարազատ գույների ամբողջականությունը:

papa_mastersk (1)

 

Հենրիկ Մամյանի  յուրաքանչյուր վրձնահարված կամ մատիտի  գիծ բանաստեղություն է, խոսք է, որով նա հաղորդակցվում է մարդու հետ, կարողանում է  թափանցել նրա հոգու խորքը, օգնում է՝  որպեսզի  խոսես իր կտավների հետ, իսկ երբ  բառերն են ավարտվում, կարող ես պարզապես լռել. Լռությու՛ն, որը հազարավոր բառերից  խոսուն է:

Եվ խոսում  է  նա  լուռ,խոսում է անկեղծ, խոսում է առանց կաշկանդվածության:

Գույների անսահման տարածությու՛ն, որը  կարող ես տեսնել և զգալ նկարչի նկարներում, որով հոգիդ հարսատնում է, որը քեզ կտրում է իրական կյանքի գորշ պատկերից:

Նկարն ամենասկզբից էլ ինձ մոտ սկսվում է հենց այնպես, ինչպիսնն, որ հետո այն դառնում է:

Հենրիկ Մամյանինը ամեն անգամ մի տեսակ տարբերվում է.նա մի՛շտ մի  նոր բան է  դնում պատկերի մեջ :

Մի  տեսակ պայքար է սկսվում  ներսումս և դրա ընթացքը, որ երկար խմորում է, ավարտվում է այդ պայքարով: Իսկ դա տարիների աշխատանք  է, միանգաից չի լինում.պատկերացնու՞մ եք, մինչև հիմա դեռ ներսումս պայքար է, չնայած՝  ավարտել եմ Հ.Թումանյանի  «Անուշ»ը, իսկ ներսիս անհանգստությունը չի ավարտվել:

Բանաստեղծություն, որի բառը  գիծն է ……Հենրիկ  Մամյանի   ստեղծագործություններին տված  Վահագն Դավթյանի բնութագրումը շատ դիպուկ է,  որովհետև,  երբ նայում ես նկարչի դրած յուրաքանչյուր գծի կամ վրձնահարվածի ուղղությանը,այն տանում է քեզ անսահման գույների աշխարհ,հոգիդ  լցնում է անբացատրելի ճիչով,  միևնույն ժամանակ քեզ պատում է և պոեզիայի քնքուշ զգացողությունով, և զինվորին բնորոշ հայրենասիրական ոգով:

Գուցե նրա մեջ եղած պոեզիայի անսահմանությունն է, որ մղում է ամեն անգամ անդրադառնալ գրողների ստեղծագործություններին,մխրճվել նրանցից յուրաքանչյուրի գեղագիտական,հոգեբանական և փիլիսոփայական ընկալումների մեջ:

Նա առաջին  հերթին, հրաշալի ընթեցող է,այդ է պատճառը,որ կարողանում է այդքան դիպուկ տեսնել գրողի ստեղծագործության պտկերները,-գողտրիկ ժպիտով մեջբերեց նկարչի կինը՝ տիկին Լիլիան:

Իսկապե՛ս, պետք  բանաստեղծի խորությունը ունենաս, որպեսզի  կարողանաս նրա գրած բառերը պատկեր  դարձնել,հրաշախոսության պես մի բան է,երբ  խոսում ես  վրձնով այնպես,որ  դիտողը պարզ տեսնում է  գրողների համանուն պատմությունները կտավի վրա,եթե չլիներ  այդ պոեզիական ընկալումը դիտողը երբեք չէր տեսնի  «սիրո և սրի պատմությունը», «հավերժի ճամփորդին»«խելագարված ամբոխներին », չէր զգա  Պ.Սևակի, Ե.Չարենցի,Դ.Վարուժանի պոեզիայի երաժշտականությունը, չէր պատկերի  Գ.Նարեկացու աղոթական էության ամբողջությունը:

Նկարչին, ամենառաջինըպետք է գրողի ստեղծագործությունը ստիպի, որ  պատկերազարդես այն, իմ դեպքում գոնե այդպես  է. ինձ պետք է գործը մղի,որպեսզի ես պատկերեմ այն

Մինչև  հիմա հիշում եմ Լևոն Խեչոյանի «Արշակ երկրորդ» ստեղծագործության նկարագրությունը,ապշելու  տեսարան է,հրաշալի,-այս ասելուց հետո նկատեցի, թե ինչպես նրա հայացքը մի կետի սևեռած մի պահ կանգ առավ,գուցե կրկին աչքերի առաջ սկսվեց պատկերվել այդ տեսարանը,որն այդքան հուզել էր իրեն,ինչպես այն բոլոր տեսարանները,որոնք իր ամբողջ ստեղծագործական ապրումների ընթացքում խմորեցին իր հոգին՝ ամեն անգամ նոր ասելիք,նոր հնչեչություն,նոր զգացում բերելու:

Այդպիսի   ինքնատիպ խոհականությամբ ստեղծվեցին  Մ.Լ.երմոնտովի  «Մծիրի»,  Գ.Էմինի «Հավերժի ճամփորդի», Ղ. Աղայանի «Անահիտի», Դ.Վարուժանի «Հարճի», Ե.Չարենցի «Ամբոխները խելագարվածի», Լ.Շանթի  «ՀԻն աստվածները» և այլոց ստեղծագործությունների պատկերազարդումնները:

Ինչպես Թումանյանի ստեղծագործությունների համար  են ասել, որ  ամեն տարիք իր Թումանյանն ունի,Մամյանի ստեղծագործությունների բազմաբովանդակությունը և բազմաժանրությունը նկատելով՝ թույլ տվեք ասել,որ ամեն տարիք նույնպես   իր մամյանական գույներն ու ընկալումներն  ունի, քանի որ նկարչի վրձինը անկողմանկալ ծնողի պես հոգացել է, թե՛ մանուկների, թե՛ երիտասարդի և թե ՛մեծահասակի համար. մանուկին՝ իր մանկաության աշխահի գեղեցիկ հեքիաթն ավելի գեղեցկացնելու, երիտասարդին՝ իմաստության առաջնորդելու, իսկ մեծաահասակներին իրենց  կայնքի վաստակը բովանդակելու համար:

Հ. Մամյան նկարիչը  իր հոգում եղած «հեքիաթային» հարստությամբ հարստացրեց յուրաքնչյուր    մանուկի հեքիաթի հանդեպ ունեցած մանկական հիշողությունները և հայ երիտասարդի հայրենասիրական զգացումները:

Անմոռանալի էր  խանդով լեցուն պատասխանը,  երբ հարցրեցի, թե  նկարչության մեջ   ո՞ր տեսակն եք  ավելի նախընտրում,որն է ավելի հոգեհարազատ՝ գեղանկարչությո՞ւնը, թե՞ գրաֆիկան, ծնողին բնորոշ խանդով պատասխանեց.թե <<Ախր էդպիսի բան չի կարելի հարցնել, նկարչությունը մնում է նկարչությու՛ն . ես երկուսն էլ շատ եմ սիրում, ինձ երկուսն էլ դուր է գալիս. ինչպե՞ս կարող եմ տարբերել,երբ նրանք երկուսն էլ իմն են»:

Իհարկե՛,  բոլոր հայրերն էլ անսահման սիրում են իրենց զավկներին և սիրում են բոլորին հավասարապես.նա  սիրում է իր ստեղծած պատկերներից յուրաքանչյուրին ՝ամեն մեկին իր ձևով, իր յուրահատկությամբ. սա էր նկարչի հոգու պատասխանը,որը  նախաձխնդրությամբ հնչեց նրա շուրթերից:

Գրքի նկարազարդումը կյանք է: Նկարազարդման համար անհրաժեշտ է, որպեսզի աբողջությամբ մտնես  ստեղծագործության էության մեջ, ընկալես հեղինակի ասելիքը, պետք է աշխատես՝ համառորեն աշխատես:

Ահա  այսպիսինն է ստեղծագործողի ընթացքը, անհանգիստ հոգու շարժումների պատկերումները, առերես հանդարտ թվացող, մինչդեռ հոգու խորքում հազարավոր մրրկացող փոթորիկների հետ  կռիվ տվող հոգին….

 

 

Հեղինակ` Վարդ Գիշյան

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed