Անընդհատ ստիպված էինք թաքնված տեսախցիկով նկարահանումներ անել. Նոր ֆիլմ` նկարահանված Ստամբուլում

ZbWAFxecICVhEgOndaXewDCI7V

 

Յոթ  նովելից «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմաշարի կապակցությամբ, ֆիլմի ստեղծագորական խումբը նկարահանումներ է կատարել նաև Ստամբուլում: Ֆիլմի գործողությունները ծավալվում են հայ–թուրքական սահմանին, որի երկու կողմերում հայտնվել են գերդաստանի երկու ճյուղերը։ Եղածը մի փոքր ձորակ է, սակայն այն շրջանցելու համար Սիմոնը ստիպված է լինում անցնել հազարավոր կիլոմետրեր: Ֆիլմաշարի «Սիմոնի ճամփան» մասը նկարահանվել է Բորիս Հայրապետյանի «Պարզ պատմություն» պատմվածքի մոտիվներով։ Ֆիլմի ռեժիսորն  Էդգար Բաղդասարյանն է: Գլխավոր հերոսին մարմնավել է Շանթ Հովհաննիսյանը։

«Դժվարությունը հիմնականում այն էր, որ պետք է Ստամբուլում նկարահանումներ անեինք։ Անընդհատ ստիպված էինք թաքնված տեսախցիկով նկարահանումներ անել։ Փարիզի օդանավակայանում շատ լավ կտոր նկարահանեցինք, ոգևորվել էինք, սակայն անվտանգության աշխատակցները նկատեցին և ստիպեցին ջնջել»,- Tert.am Life-ի հետ զրույցում  խոստովնել է դերասանը։

Ֆիլմը հայկական երազանքի ու կորցրած հայրենիքի մասին է։ Շանթի համար «Սիմոնի ճամփի» ամենահուզիչ հատվածը սահմանին հոր և պատանի որդու զրույցն է։

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed