Այսօր մեր մանկության ամենահամեղ պաղպաղակի տարեդարձն է.

33a8f86bf395

 

1922 թվականի հունվարի 24-ին  այս օրը էսկիմոյի հեղինակը ստացել է այդ արտադրանքի հեղինակային իրավունքը։ Դեռևս 1980-ականների վերջերին  90-ականների սկզբին, շատ ակտուալ և զվարճալի էր բակային պաղպաղակների վաճառքը, երբ բակի բոլոր երեխաները հավաքվում էին կամ սառցախիցիկե ավտոմեքենայի կամ սառնարան- պայուսակով բակ այցելած վաճառողի շուրջ:

Թեև սիրելի պաղպաղակի տոնը նշում ենք ձմռան ուղիղ կեսին, երբ ցուրտն ու տեղումները թույլ չնե տալիս վայելել այդ հիասքանչ քացրավենքիը, այնուամենայինվ այն սիրելիէ թե մեծահասակների և թե փոքրերի կողմից:

Պատմության աղբյուրները նշում են, որ« Էսկիմո» բառը առաջացել է ֆրանսերենից և այն նմանեցվում է էսկիմսոների հագուստին և այդ իսկ պատճառով էլ այն անվանվել է հենց նրանց պատվին:

Ավանդապատումն ասում է, որ Էսկիմոյի ստեղծողը` ամերիկացի Քրիստիան Քենթ Նելսոնն է, ով ԱՄՆ էր տեղափոխվել Դանիայից։ Մի անգամ խանութում նա մի դրվագի ականատես դարձավ. երեխան տանջանքով երկար ժամանակ ընտրում էր, թե ինչ գնի` շոկոլադե սալիկ, թե՞ պաղպաղակ։ Նելսոնը երկար մտածում էր, թե ինչպես համատեղել պաղպաղակն ու շոկոլադը։ Փորձարարին հաջողվեց պաղպաղակը «պատել» շոկոլադով։ Եվ անվանեց նա այդ պաղպաղակը «էսկիմոսի թխվածք»։

 

Այն ժամանակ էսկիմոն վաճառում էին «СССР» գրությամբ փաթեթավորմամբ, ինչպես նաև պինգվինների նկարներով։ Այսօր Հայաստանում մեծ քանակությամբ էսկիմո է արտադրվում։ Կարելի է գտնել սրտի ուզածը` վանիլային, շոկոլադե, մրգային, ջնարակված և ոչ միայն։

 

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed