Տոնական խոհանոց. Առասպելական Ղափամա

uigrm5x

Բաղադրությունը

1 միջին դդում,
1 բաժակ բրինձ,
1 բաժակ չրեր,
1 բաժակ ընկուզեղեն,
2 ճաշի գդալ յուղ,
դարչին, բահար, աղ:

Պատրաստման եղանակները

Կտրել դդումի գլուխը,այնպես որ կափարիչ լինի իրեն:Ապա մաքրել դդումի միջուկը: Մանրացնել չրերն ու ընկուզեղենը և տաքացնել յուղի մեջ: Ավելացնել բրինձը, համեմել և լցոնել դդումը,այնքան որ կեսին հասնի: Լցնել ջուրը ծածկելով բրինձը: Ծածկել դդումի բերանը իր իսկ կափարիչով և եփել փռի մեջ մարմանդ կրակով, մինչև ջուրը ներծծվի և բրինձն ու դդումը եփված լինին:

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed