Երեկոյան ընթերցումներ. Գայանե Խաչիկյան

25198511_1521183294585350_862595972_o (1)

Փոշուց է ծնվում ամեն փայլուն բան
Ինչպես և հողից մարդը մեկ անգամ,
Եվ կյանքի անցած մեր տոչոր ուղին,
Անփո՜րձ էինք շատ,որ բա՜րդ էր վերստին:

Փոշոտ ձեռքերով,երազող աչքերով մա՜րդ,
Անցյալդ հուշ է, ապագադ էլ զարդ,
Այ հենց ներկադ է , որպես մի պարգև ,
Փոշուց վերգտած՝որ կտա քեզ թև:

Այո, փոշուց է ամե՜ն փայլուն բան,
Ես չեմ որոշում, սիրտս է ահա թարգման:
Եվ նաև հոգուց է մարդը իսկակա՜ն,
Հոգին էլ գիտենք Սուրբ է , արարչակա՜ն:

Փոշի է ոչինչ, կսրբես կանցնի,
Իսկ քաղած բարիքդ՝ այ ,հավե՜րժ կապրի:
Պիտի փոշոտվես, որ մաքրազարդվես,
Քրտինքովդ էլ փոշուց դու քեզ շաղախես:

Ծաղիկն էլ փոշոտումից ծաղկում է այնպե՜ս,
Պտուղ է տալիս, հրաշքո՜վ բարետես:
Պետք է փոշոտվես ,որ մաքուրը տեսնես,
Պիտիներն էլ, գիտե՞ս դեռ պիտի մաղե՜ս:

Պիտի խոսես ,սակայն լռես ,
Պիտի հասկանաս և այլ ձևանաս:
Սա է կյանքի թեզը , օտար բարեկամ
Իբրև չընկալած ո՞նց այնտեղ պտույտ տամ:

Եվ ինչպե՞ս պարպեմ խիղճս հոգուս տան,
Չօգնեց աշխարհիս ո՜չ մի գրադարան:
Փոշոտվես ոչի՜նչ, գուցե պտուղ տաս,
Չշողոքորթվե՜ս հանկարծ դառնաս պատուհաս…

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed