«Գիտեի՝ այդ պահը գալու է». Bravo.am

042d6f7520823bc42ee74086b2676943 (1)

 

Արեւիկ Ուդումյանը՝ որդու հետ

Արեւիկ Ուդումյանը եւ Արամ Վարդեւանյանն ավելի քան 1 տարի է՝ վայելում են ծնողներ լինելու բերկրանքը: Տեւական դադարից հետո հաղորդավարուհին կրկին աշխատանքի է անեցել: BRAVO.am-ը օրերս հանդիպել է նրան եւ փոքրիկ Ռուբենին, լուսանկարել եւ զրուցել մայրության, կյանքի նոր փուլի, աշխատանքի մասին՝ որպես Հանրային ռադիոյի հասարակայնության հետ կապերի պատասխանատու, եւ ոչ միայն:-Մայրանալուց հետո Ձեր կյանքում սկսվեց մի նոր փուլ: Ինչպիսի՞ն է այն:-Փորձեմ իմ կյանքը բաժանել մի քանի փուլի: Մինչեւ ամուսնությունը ես էի աշխատանքս, ընկերներս: Տանն ինձ համար այնպիսի պայմաններ էին ստեղծված, որ հնարավորություն ունեի կենտրոնանալ ինձ վրա: Հետո սկսվեց մյուս փուլը. անձնական կյանք, հանդիպում Արամի հետ եւ ամուսնություն: Դա այն շրջանն է, երբ ապրում ես երկուսի օրակարգով, խնդիրներով եւ ժամանակացույցով: Ռուբենը երրորդ շրջանն է, իսկ դա արդեն բոլորովին այլ պատմություն է: Տղայիս ծնվելուց հետո առաջին ամիսներին կարողացա լրիվ իրենով զբաղվել: Ուրախ էի, որ չաշխատելու ճոխություն ունեի: Ամբողջությամբ փոխվեց առօրյաս: Այսօր արդեն կրկին աշխատում եմ՝ նույն ոգով ու հաճույքով: Աշխատավայրում Ռուբենին հիշելիս շուրջս ամեն ինչ փայլում է: Նա կարծես արեւ լինի, դեղատոմս, որն ամբողջությամբ փոխում է տրամադրությունս, առօրյաս, ինքնազգացողությունս:

Հարցազրույցը` bravo.am
Նյութը ամբողջությամբ կարդացեք առաջնաղբյուրում
Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed