Օրվա իրադարձությունը. «Խավարում»-ի վերաբացումը

23915754_1517906614990532_1276833029319995889_n

«Երևանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում այսօր վերաբացվել է ամիսներ առաջ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի ջանքերով ստեղծված «Խավարում» ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանում բոլշևիկյան իշխանության օրոք հայ ազգային սերուցքի բռնադատման իրական և դաժան պատմությունը:
Հազարավոր հայորդիներ, այդ թվում` պետական և ռազմական գործիչներ, գրողներ, արվեստագետներ, հոգևորականներ, մտավորականներ և շատ ուրիշներ անհիմն կերպով ձերբակալվեցին, աքսորվեցին և սպանվեցին: Այդ ժամանակաշրջանի զոհ դարձան մասնավորապես նաև Սարդարապատի ճակատամարտի պանծալի հերոսները և հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի երեք որդիները:
Ներկայացնենք մի այսպիսի հատկանշական դրվագ. երբ Անաստաս Միկոյանը 1937-ի սեպտեմբերին զանգվածային ձերբակալություններ էր իրականացնում Հայաստանում և նրան զեկուցում են, որ արդեն էլ ոչ մի տեղ դաշնակ չկա՝ բոլորին բռնել են, Միկոյանը սառնասրտորեն պատասխանում է. «Ոնց թե չկա՞, գնացեք Էջմիածին, ում որ փողոցում կանգնեցնեք՝ հաստատ նա դաշնակ է»»,- թեմայի շուրջ իր ֆեյսբուքյան էջում անդրադառցել է Ռուբեն Շուխյանը:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed