Վաշինգտոնի նոր թանգարանը կվերստեղծի բիբլիական պատմությունն այնպես, ինչպես նախկինում երբեք չի արվել

9omtzsh

Վաշինգտոնում 2017-ին բացվելու է աշխարհում ամենամեծ և բարձր տեխնոլոգիաներով հագեցած «Աստվածաշնչի թանգարան»: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:

Ըստ առաջին աղբյուրի՝ World Religion News-ի Թանգարանը որևէ կրոն չի քարոզելու: Այցելուները կարող են  գնալ թանարան, որպեսզի «սովորեն կամ ուղղակի զվարճանան»: Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2017 թվականի երկրորդ կիսամյակում:

«Վաշինգտոնի նոր թանգարանը կվերստեղծի բիբլիական պատմությունն այնպես, ինչպես նախկինում երբեք չի արվել: Սուրբ երկրի արտեֆակտեր ու ցուցանմուշներ, բույսերով այգիներ, որոնք հիշատակված են Աստվածաշնչում, այդ դարաշրջանի մթերքներ՝  թանգարանը լիարժեք կպատմի աստվածաշնչյան ժամանակների մասին»,- նշված է հոդվածում:
Ըստ թանգարանի ստեղծողների՝ այցելուներին անհրաժեշտ կլինի մեկ շաբաթ, որպեսզի շրջեն ցուցահանդեսի բոլոր բաժիններով: Նրանց համար, ովքեր կցանկանան տնտեսել ժամանակը, նախատեսված է սարք, որով կներկայացվի թանգարանի կարճ երթուղին  և մեկնաբանություններ  տաս լեզվով:

Նշենք, որ թանգարանի ողջ տարածքը 430 հազար քառակուսի ֆունտ է, որտեղ տեղավորվում է 12 ինտերակտիվ հրապարակ, 384 մոնիտոր, 93 պրոեկտոր և 83 ինտերակտիվ տարր:

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed