Վանը համարվում է Խաղողի և գինու հայրենիք

խաղող

Վանի շրջանը շատ հին ժամանակներում հայտնի է եղել որպես Խաղողի հայրենիք: Սկզբում խաղողից մարդիկ ստացել են հյութ, ապա այն կատարելագործելով ստեղծել են հայկական ինքնատիպ համ ու հոտ ունեցող գինին: Խաղողի թմբերն աճեցնում էին այն հատվածներում, որտեղ հողը համեմատաբար պարարտ էր և բերրի: Իսկ մարդկանց համար խաղողի որթեր տնկելու արարողությունը վերծավում էր մեծ տոնակատարության:

Այս մասին պսհպանվում են ձեռագրեր և վկայություններ` թվագրված դեռևս մ.թ.ա. ժամանակաշրջանի: Հայող մեծանուն արքա  Արգիշտի  որդի Ռուսան այս մասին ասում է. «Սկզբում այստեղ հողը բերրի չէր: Խալդ աստծո հրամանով այստեղ տնկվեցին խաղողի այգիներ»:

Այսօր արդեն գինի ստանում են  ոչ միայն խաղողի, այլև` տարբեր մրգերի, այդ թվում և, դարձյալ հայկական խորհրդանշան  հանդիսացող, նռից:

Նշենք նաև, որ հայերի և հայկական խաղողի ու գինու մասին հիշատկում է նաև հույն պատմիչ Քսենոփոնը` իր «Անաբասիս» աշխատության մեջ:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed