Ոսկե աշուն. ստեղծագործում են դպրոցի աշակերտները

23721805_529486927410949_268523809_n

Աշունն իր գույներով զարդարեց տներ ու բակ,

Թաց տերևների խշշոցով  ծածկեց ասֆալտները թաց

Ամռան  տապից ու շոգից հոգնած

Վայր դրեց մանգաղն իր  հնձվորը բեզարած:

 

23758085_529486540744321_1592474258_n

Աշնանային բնապատկերի մի  գեղեցիկ  պատառիկ էր առանձնացվել Երևանի Վահան Զատիկյանի անվան  թիվ 90 հիմնական  դպրոցում, որտեղ մանակվարժների և աշակերտների միասնական աշխատանքի շնորհիվ ներկայացվել  էր աշնանային ցուցադրություն:

23718478_529486604077648_1640076362_n

23667275_529486680744307_1577087118_n

23513457_529486547410987_242942532_n (1)

Առանձնակի հետաքրքրության արժանացավ հատկապես հայկական տարազով կերտված տիկնիկներն ու ազգային կոլորիտով հագեցած կոմպոզիցիաները: Ցուցադրությունից անմասն չէր մնացել նաև ժամանակակից  մեթոդիկաներով պատրաստված ամենատարբեր ձեռագործ աշխատանքները, որոնք լցրել էին դպրոցի տրամադրությունը` փախանցելով իրական աշնան գեղեցկությունը:

23667256_529486894077619_1233008910_n (1) 23772148_529486670744308_81787409_n 23781989_529486654077643_360854793_n

Պետք է նշել, որ աշխատանքներն  կազմակերպվել էին  դպրոցի տեխնոլոգիայի ուսուսցչուհի Մարինե Գիշյանի և  կերպարվեստի ուսուսցչուհի Լիլիթ Վարդազարյանի համատեղ ջանքերով:

 

Հիշեցնենք, որ Վահան Զատիկյանի անվան դպրոցում ցուցադրությունները և զանազան միջոցառումները վաղուց վերածվել են գեղեցիկ ավանդույթի, որին հետևում, պահպանում և մասնակցում են թե’ մեծերը, թե’ փոքրերը: 

Մենք մշակութային առցանց լրատվականը բարի երթ է մաղթում դպրոցին և ցանկանում  ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed