Հրատարակվել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայ քահանայի հիշողությունների օրագիրը

1510728542-6747

«Ակօսը»-ի փոաանցմամբ՝ Ստամբուլում թուրքերեն լեզվով հրատարակվել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայ քահանա Ներսես Բաբայանի հիշողությունների օրագիրը, որը գրքի տեսքով լույս է ընծայվել Այնթապի հայերի պատմության ուսումնասիրմամբ զբաղվող թուրք պատմաբան Ումիթ Քուրտի և պատմության հիմնադրամի «Յուրթ» հրատարակչատան կողմից:

«Այնթապ 1915-1922» աշխատության մեջ քահանա Բաբայանը պատմում է հայերի անհիմն ձերբակալությունների, հայկական թաղամասերում կազմակերպվող խմբակային հարձակումների, տեղի հայության վերապրած կոտորածների ու բռնի աքսորի մասին:

Գրքի մեկ այլ կարևոր առանձնահատկությունն այն է, որ մինչև 1922 թվականն այստեղ ապրած հայ քահանան լույս է սփռում 1918 թվականին Այնթապ վերադարձող հայերի ու քաղաքը ֆրանսիական զորքի կողմից գրավվելուց հետո թուրքական բանակի դեմ մղած պայքարի վրա:

Նվում է, որ թեև ֆրանսիական զորքի՝ Այնթապ մտնելուց հետո հայերը փորձել են մղվող պատերազմում պահպանել համեմատաբար չեզոք դիրք, սակայն ի վերջո, լուրջ աջակցություն են ցուցաբերել ֆրանսիացիներին, և հենց նրանց շնորհիվ ֆրանսիական բանակը կարողացել է իր վերահսկողության տակ առնել Այնթապի զգալի մասը, թեև տեղի հայերի՝ սպասումներն այստեղ այդպես էլ չարդարացան:

 

Նյութը` armfvn.com-ի

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed