Համեղ խոհանոց Հելեն Ուդումյանի հետ. Տավարի մսով ուտեստ

23755017_1659261197446369_1882994925183127502_n

«Համեղ խոհանոց» շարքն իր ընթերցողին է ներկայացնում տավարի մսով և լոլիկով համեղ բաղադրատոմս: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է`

Տավարի աղացած միս

Սոխ

Լոլիկ

Ձեթ

Կարագ

Պարմեզան Պանիր

Սխտորի փոշի

Սև և կարմիր պղպեղներ

Պատրաստման Եղանակը

Սոխը մաքրել կտրատել մանր կտորներով։ Լոլիկը բաժանել երեք մասի առանց այն լրիվ կտրատելու (դանակը տախտակին չդիպչի) և բացել ծաղկի պես։ Թավայի մեջ տապակել սոխը ձեթի և կարագի մեջ։ Համեմել սև և կարմիր պղպեղներով։ Ավելացնել սխտորի փոշի և տապակել։ Սոխը կարմրացնելուց հետո ավելացնել տավարի աղացած միսը և տապակել։ Լոլիկը ծաղկի պես բացել և մեջը լցնել տապակած միսը։ Վրան ավելացնել քերած պարմեզան պանիր և մատուցել։

1Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed