Կայացավ A21TV AWARD 2017-ի եզրափակիչը

5555-1

Նոյեմբերի 19-ին,ժամը՝ 16:00-ին Երևանի մշակույթի պետական քոլեջի դահլիճում կայացավ Հայաստանի մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխությունը: 

Մրցույթը այս տարի ներառում էր`  կինոն,երգարվեստը,հագուստի մոդելավորումը և կերպարվեստը:

Մրցանակներ ստացան  ժյուրիի կողմից ամենաբարձր միավորներ ստացած անձիք:

Կինոարվեստում առաջին մրցանակին արժանացավ՝ Շողեր Պետրոսյանի  <<Հայրերի հող>> ֆիլմը,երգարվեստում մրցանակներ ստացան՝ Պաշ Սարդանը,Սերինե Խոդիկյանը և Լառա Պրազյանը: Կերպարվեստում  մրցանակը հանձնվեց ազգության ռումինացի Եկատիրինա Վալեանույին,իսկ հագուստի մոդելավորում անվանակարգում հաղթող ճանաչվեց Վերա Մխիթարյանը:

Մրցանակները հանձնեցին մրցույթը ժյուրիի անդամներ՝ Աննա Հեքեքյանը,Միքայել Շարաֆյանը,Մարգարիտ Խաչատրյանը և այլք:

Մրցույթին ներկա էին՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն,երգիչ, և մրցույթի ժյուրիի անդամ՝ Վրեժ Կիրակոսյանը,Մխիթար Քեթցյանը,Դավիթ Սահակյանցը և այլ հայտնի դեմքեր:

Մրցույթի վերջին հատվածում հայտարարվեց հանդիսատեսի համակրանք  մրցանակի մասին,որը  տրվեց կինոարվեստ բաժնում՝ Արա Շիրմազանյանի <<Տեսիլք>> ֆիլմին: 

 

Լուսանկարները  նյութը` a21tv.mozello.com

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed