Իսիկ Կուլի հայկական եկեղեցում պահվում է Սուրբ Մատթեոսի մասունքները

3ncazys

«Ղրղզստանի Իսիկ Կուլ լճի տարածքում հաջորդ տարվա հնագիտական ուսումնաիրություններին հնարավոր են մասնակցեն նաև հայ հնագետներ»,- Բիշքեկ-Երևան տեսակապի ժամանակ ասաց պատմական գիտություններ թեկնածու, դոկտոր Վասիլի Պլոսկիխը:

Նրա խոսքով՝  ավանդույթը պատմում է, որ Ղրղզստանի Իսիկ Կուլ լճի մոտ ապրող հայ վանականները մոնղոլների արշավանքների պատճառով լճում են թաքցրել Քրիստոսի աշակերտներից մեկի` Սուրբ Մատթեոսի մասունքները, նաև գանձեր:Այս մասին գրում է panorama.am-ը՝ հավելելով, որ տեղեկությունը  հաստատված չէ, բայց այդ լեգենդի հիմքում կան իրական պատմական փաստեր:

Բացի այդ՝ հայկական եկեղեցին ներկայացված է եղել ժամանակակից Ղրղզստանի  տարածքում փաստացիորեն մթ 1-ին դարից, հայտնի են նաև միջնադարյան քրիսոտենական քաղաքներ:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայկական մշակույթը, քրիստոնեությունը ժամանակակից Ղրղզստանի տարածքում միջնադարում բավականին լայն է ներկայացված եղել»,- նշել էՊլոսկիխը:

Ավանդազրույցը հիմնված է Կատալոնական քարտեզի վրա, որտեղ ներկայացված է լիճը, ափին՝ շինություն, որի աջ և ձախ կողմերում խաչեր են. «Կատալոներեն գրված է, որ վայրը կոչվում է Իսիկ Կուլ, որտեղ հայկական եկեղեցի է եղել, այդ եկեղեցում պահվում է Սուրբ Մատթեոսի մասունքները: Այլ հիշատակումներ հայկական վանքի մասին չկան:
Հավանական է, որ  եկեղեցին գտնվում է ջրի տակ: Ջրի տակ հայտնաբերվել է բավականին մեծ օբյեկտ, որի ուսումնասիրության համար բավականին գումար է անհրաժեշտ: Այնտեղ գտնվել է միջնադարյան կերամիկայից անոթ, որի վրա վեցանկյուն աստղ է պատկերված,  նաև աղյուսի մնացորդներ, որոնք օգտագործվել են նաև հայկական ճարտարապետության մեջ»,- ասել է  Վասիլի Պլոսկիխը:

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed