Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը բացվել է 1929 թվականին՝ այս օրը

get

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը բացվել է 1929 թվականի նոյեմբերի 29-ին Տիգրան Շամիրխանյանի գլխավորությամբ՝ Ս. Շչերբակովի և Գ. Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ։ Առաջին ներկայացումների հեղինակներն են եղել Արմեն Գուլակյանը և Տիգրան Շամիրխանյանը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Առաջին թատերաշրջանի ընթացքում թատրոնը բեմադրում է 70 ներկայացում։

195 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում կազմակերպված փառատոններից մեկին և արժանանում մրցանակի։ 1961 և 1968 թվականներին Երևանում և Բաքվում կրկին մասնակցում է փառատոնների և հաջողություն ունենում։ 1980 թվականին թատրոնը ստանում է կառավարական պարգև, երբ նշվում էր թատրոնի 50-ամյակը։

1980-1984 և 1986-1988 թվականներին թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվում Երվանդ Ղազանչյանը, իսկ 1997 թվականին՝ Հակոբ Ղազանչյանը։

 

 

Աղբյուրը՝  wikipedia.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed