Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը 15 տարեկան է

collage.thumb

Կանադայում անցկացվող «Նուռ» միջազգային 12-րդ ամենամյա կինոփառատոնի շրջանակներում 40 ֆիլմ կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներից:

Ինչպես ներկայացնում է The Armenian Weekly-ն, նոյեմբերի 15-19-ն անցկացվելիք փառատոնի ժամանակ կցուցադրվի այնպիսի ֆիլմերի ընտրանի, որոնք անդրադառնում են ցեղասպանության ժխտմանը, փախստականների հետ կապված ներկայիս ճգնաժամին, Կովկասում տիրող լարվածությանը, Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և ԼԳԲՏ համայնքի իրավունքներին:

Փառատոնի անվանի հյուրերից են Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյան, Դին Քեյնը, Մոնթել Ուիլյամսը, Ջիվան Ավետիսյանը և բեյրութահայ երգչուհի Էյլին Խաչատուրյանը:

Փառատոնի շրջանակներում հատուկ ծրագիր նվիրված կլինի Արցախին: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը կներկայացնի ղարաբաղյան հակամարտության մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմը:

Հատուկ ցուցադրությամբ կներկայացվի Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, որի 15-ամյա հոբելյանն է լրանում, որի պատվին Էյլին Խաչատուրյանը նոր երգ կներկայացնի:

Ցուցադրությունների շարքում կներկայացեն նաև Թուրքիայում իսլամացած հայերի մասին պատմող «Վանքի երեխաները» ֆիլմը և իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը:

Ֆիլմը, որ պատմում է դստերը պաշտպանելու համար Իրանից Հայաստան տեղափոխված մոր պատմությունը Հայաստանի կողմից ընտրվել է նաև 2018-ի «Օսկարին» մասնակցելու համար:

 

Նյութը` tert.am-ի

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed