Այսօր Ջոն Լենոնի տարեդարձն է.Երգիչը կդառնար 77 տարեկան

john-lennon-john-lennon-2985663-1024-7681

Եթե հանճարներ լինում են, ապա ես դրանցից մեկն եմ: Հաճախ մտորում էի` հանճա՞ր եմ, թե՞ խելագար: Խելագար լինել չեմ կարող, այլապես կնկատեին: Ուրեմն հանճար եմ: Այսինքն հանճարեղությունն իմ կարծիքով խելագարության ձև է (մենք` բոլոր հանճարներս, այդպիսին ենք): Բայց ես, այսպես ասած, քաշվում էի դրանից, ինչպես քաշվում էի կիթառ նվագելուց: Եթե աշխարհում լինում են հանճարներ, ապա նա… հենց ես եմ, իսկ եթե ոչ` թող ամեն ինչ գրողի ծոցը գնա: Այսպես էի մտածում, երբ երեխա էի, բանաստեղծություն էի գրում ու նկարում: Ես շնորհիվ չէ, որ ինչ-որ նշանակալից բան դարձա, միշտ էլ այդպիսին էի:
Ինձ նման մարդիկ արդեն ութ- ինը- տասը տարեկանում գիտակցում են իրենց այսպես կոչված հանճարեղությունը… Հիշում եմ, միշտ զարմանում էի, թե ինչու իմ մեջ ոչ մի կերպ չեն բացահայտում այդ բանը: Դպրոցում սովորելիս ինքս ինձ հարց էի տալիս. մի՞թե ոչ ոք չի տեսնում, որ բոլորից խելացի եմ, նաև ուսուցիչներից, որոնք միայն գլուխս անպետք տեղեկություններ էին լցնում: Բարձր դասարաններում ինձ լրիվ կորած էի համարում ու ասում էի մորաքրոջս. : Բայց նա շարունակում էր թափել իմ գրողի տարած ձեռագրերը: Նրան այդպես էլ չներեցի, որ չփորձեց նայել, տեսնել` ինչ կա իմ մեջ:Հանճարեղ լինելը հիմնականում ցավ է: Միայն ցավ

 

Թարգմանությունը` Գ. Մարգարյանի

Աղբյուրը` hovikcharkhchyan.wordpress.com

Նյութը վերահրապարակվեց առանց խմբագրման

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed