«Վերջին բնակիչը» կմասնակցի Սկանդինավյան երկրների միջազգային փառատոնին

72431

Կինոարտադրության մեջ մեծ աղմուկ բարձրացրած Ջ. Ավետիսյանի  «Վերջին բնակիչը» ֆիլմը  ընդգրկվել է Սկանդինավյան երկրների միջազգային փառատոնում, որը տեղի կուննա հոկտեմբերի 25-28-ը  (Scandinavian International Film Festival):  Այս մասին նշված է ֆիլմի ֆեյսբուքյան  էջում:

Նշենք, որ  ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում:  Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, բացի հայ դերասաններից, հանդես են գալիս նաև նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։

«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում, իսկ մի շարք այլ երկրներում կցուցադրվի առաջիկայում:

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed