Վաշինգտոնում կայացել է Ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան. Տեսանյութ

22008316_10156690971964942_4694640972453483744_n

Վաշինգտոնում կայացել է «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան:
Պրեմիերան կայացել է ԱՄՆ ռազմածովային հուշահամալիրում: Այն կազմակերպել են PrimoVision, Tanit Productions և Montel Media Group ընկերությունները՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, «Հայաստան-Արցախ» հիմնադրամի և «Hope for Children Today»-ի հետ միասին:Այս մասին գրում է  tert.am-ը:
Պրոդյուսերներ Քեյնը և Ուիլիամսը պատմել են Հայաստան իրենց վերջերս կատարած ուղևորության մասին, որտեղ նրանց հատկապես հուզել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների՝ սիրիահայ փախստականների դրությունը, որոնք այժմ ապաստան են փնտրում իրենց պատմական հայրենիքում՝ տարածաշրջանում բռնկված հակամարտություններից փախչելով:
«Ժխտման ճարտարապետները» վճռական մարտահրավեր է նետում Անկարային և նրա դաշնակիցներին՝ Կապիտոլ Հիլում և դրանից հեռու, որոնք համարձակվում են վախեցնել, կաշառել Ամերիկային դեռևս անպատիժ մնացած Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանության և միլիոնավոր հայերի ու քրիստոնյաների աքսորի վերաբերյալ լռություն պահպանելու համար»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Մոռացված և չճանաչված ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է և նպաստում է նոր հանցագործությունների իրականացմանը»,- ասել է Ուիլիամսը:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed