Ջորջ Մայքլի նոր սինգլն արդեն համացանցում է

big__4764215_ts1482737182

Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի՝ հետմահու առաջին ստեղծագործությունն արդեն համացանցում է: Այս մասին գրում է  panorama.am-ը:

Ըստ աղբյուրի` երգը կոչվցում է  Fantasy, այն դարձել է 1990 թվականի նույնանուն ստեղծագործության վերամշակումը։

Ձայնագրությանը մասնակցել է ամերիկացի երաժիշտ Նայլ Ռոջերսը՝ Chic խմբից։ Սինգլը մուտք կգործի Listen without Prejudice/MTV Unplugged ալբոմի մեջ, որի շնորհանդեսը տեղի կունենահոկտեմբերի 20-ին։

Հիշեցնենք, որ Ջորջ Մայքլը Մեծ Բրիտանիայում գտնվող իր տանը մահացել էր 2016 թվականի դեկտեմբերի 25-ին՝ 53 տարեկան հասակում։

 

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed