Հայաստանում ես ինձ հյուր չեմ համարում, որովհետև հաճախ եմ այստեղ գալիս. Իոսիֆ Կոբզոն

imgpreview

 

«Հայաստանում ես ինձ հյուր չեմ համարում, որովհետև հաճախ եմ այստեղ գալիս: Ամեն այցի ժամանակ ես տխուր վայրեր էլ եմ այցելում: Դրանք իմ հայ ընկերների գերեզմաններն են: Լինում եմ նաև իմ սիրելի Առնո Բաբաջանյանի հուշարձանի մոտ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց խորհրդային և ռուսական բարիտոն, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստն անդրադարձավ վերջին օրերին մեծ աղմուկ բաձրացրած  կոչումներ ստանալուն, որոնք տրվում են երաժշտության բնագավառի մարդկանց նկատեց, որ  երգչի կոչումները սիմվոլիկ բնույթ են կրում և դրանք նշանակություն ունեն միայն հարազատների, ընկերների ու երկրպագուների համար:

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա երկար սպասված «Вместе» բարեգործական համերգը ռուսական էստրադայի հիմնադիր ներկայացուցիչներից մեկի՝ Իոսիֆ Կոբզոնի մասնակցությամբ: ԽՍՀՄ ամենահայտնի ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, հարյուրավոր մեդալների դափնեկիր լեգենդը կկատարի XX դարի հայ կոմպոզիտորների գործերը:

Աղբյուրը` menq.org

 

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed