Ծովափնյա խոհանոցային շրջագայություններ. Հելեն Ուդումյան

1-644 (1)

Մոտ մեկ տարի առաջ Հայաստանում իր լայն, ակտիվ և համեղ գործունեությունն է ծավալել “Kitchen with Helen” առաջին ինտերնետային խոհանոցային նախագիծը,, որն իր ողջ գործունեության ընթացքում անդրադարձել է տարատեսակ համեղ խոհանոցների։ Համեղ խոհանոցը միայն հետաքրքիր բաղադրատոմսերը չեն. բլոգն իր մեջ ներառում է ինչպես բազմազան ուտեստներ, այլ նաև տարատեսակ խմիչքներ, տարբեր երկնրների մշակույթներ ու ավանդույթներ։ Այս կարճ ժամանակահատվածում այն արդեն հասցրել է հյուրընկալվել հինգ երկրներ, որտեղ ուսումնասիրել է նրանց խոհանոցը և իր հետ բերել նոր բաղադրատոմսեր։ Հայաստանում “Kitchen with Helen”-ն անդրադառնում է այն ամենին, ինչը վերաբերում է խոհանոցին, այն վայրերին որտեղ պատրաստվում են համեղ ուտեստներ ու խմիչքներ։ Բլոգը չի սահմանափակվում միայն հայտնի ռեստորաններով, այն նաև հյուրընկալում է հանրաճանաչ շեֆ խոհարարների և ուսումնասիրում անհատների խոհանոցներ։

2017թ․ի հուլիսի 12-21-ը “Kitchen with Helen”-ն իրականացրեց ի սկզբանե գրեթե անհավանական թվացող մի նախագիծ՝ ողջ անձնակազմով միջերկրական երկրներով՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, շրջագայություն մեծ նավով։ “Kitchen with Helen”-ի ողջ աշխատանքային թիմի և գործընկերների երկար ամիսների քրտնաջան աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել նախագիծը, որի արդյունքում արդեն սեպտեմբերից հանդիսատեսին կփոխանցվեն հիանալի գույներ, համեր, տեսարաններ և ջերմ էմոցիաներ։

 

1-544

Այս հեքիաթային միջերկրական շրջագայությանը միացան նախագծի անբաժան մասնիկ՝ գործընկերները, որոնց հետ աշխատելը նախագծի ստեղծող և ղեկավար Հելեն Ուդումյանի խոսքերով միմիայն հաճույք էր։ «Նրանց վստահությունը մեզ էլ ավելի ներշնչեց  ավելի լավ աշխատանք ապահովելը։ Ողջ կրուիզի ընթացքում, այդ շոգ և եռանդուն ամռան օրերին Coca-Cola-ն ապահովեց իր թարմ, սառը, համով էներգիայով։ Converse Bank-ը մեզ տրամադրեց մի քանի տեսակի քարտ, որոնցով մենք կարողացանք թե ապահովել մեր ամենօրյան առևտուրը և թե կուտակել միավորներ, բոնուսներ, որն ամբողջ տարվա ընթացքում կկարողանանք օգտագործել։ Ինչպես նաև այն մարդիկ ովքեր այդ պահին գումար չունեին մեկնելու, այս բանկի շնորհիվ կարողացան միանալ մեզ միջերկրական հեքիաթին։ 7 քաղաքներում՝ Հռոմ, Բարսելոնա, Կանն, Լա Սպեցիա, Կորսիկա,Մայորկա, Ջենովա մեծ պատիվ ունեցանք ներկայացնելու հայկական առաջատար՝ թե համով, թե տեսակով և մակարդակով գինի Կարասը։ Կարասը մեզ հետ ճանապարհորդեց իր հինգ տեսակի գինիներով։ Շատ զավեշտալի և մի փոքր ծանր էր այդ 84 շիշ գինիները տեղափոխելը քաղաքից քաղաք, որը պարբերաբար ծիծաղի և միշտ հիշվող պատմությունների առիթ էր ստեղծում մեր թիմի համար։ Մենք հպարտացանք մեր հայկական արտադրանքի գինիով նույնիսկ արտասահմանյան սոմելիեների առջև։ Շրջագայության ընթացքում նվիրեցինք մեր Կարասը։ Վայելեցինք մենք, վայելեցին արտասահմանցիները։

1-331 (1) 1-644 (1) 1-133 (1) 1-260 (1)

Այս ճանապարհորդությունը մեզ լիարժեք հարմարավետություն ապահովեց Armenia Travel և Merry Tour տուրիստական գործակալությունները, ում իսկապես քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք ունեցանք ոչ միայն այս միջերկրական հեքիթը, այլ նաև ամեն քայլափոխին զգում էինք աշխատանքային ճիշտ կազմակերպված և պլանավորված ճանապարհորդությունը։ Միանշանակ շատ տպավորված էինք և մեծ բավականություն ստացանք MSC միջերկրական կազմակերպության հայկական խմբի աննկարագրելի ջերմ և գրկաբաց ընդունելությունից։ Այս նախագիծը բացառիկ էր նրանով, որ այդ կազմակերպությունը սկզբունքորեն դեմ է ցանկացած նկարահանումներին, սակայն մեզ բախտ վիճակվեց լինել առաջինը Հայաստանից ներկայացնելու նման տեսակ շքեղ նավն իր բոլոր հայտնի և գաղտնի անկյուններով։ Շատ երախտապարտ ենք  նման ջերմ ընդունելության համար, ինչպես նաև նրանց պատրաստակամության մեզ օգնելու իրականացնել մեր նկարահանումները նման հսկայական նավի վրա։ Կրուիզի առավելությունը նրանում էր, որ մենք կարողացանք 8 օրվա ճանապարհորդության ընթացքում ներկայացնել թե 16 հարկանի նավն իր ողջ շքեղությամբ, հարմարավետությամբ և շատ համեղ խոհանոցով, թե այն երկները, որոնք մենք այցելեցինք։  Ամեն քաղաքից բերեցինք մեզ հետ մի փոքր մասնիկ իր մշակույթից և խոհանոցից»,- ասաց Հելենը։

Շրջագայության ընթացքում նախօրոք պայմանավորվածությունների շնորհիվ “Kitchen with Helen” թիմը կարողացավ հյուրընկալվել քաղաքների տրադիցիոն խոհանոցներին։ Տեղի հայտնի շեֆ-խոհանարների և պարզապես գուրմանների հետ միասին պատրաստեցին և սովորեցին տեղի հայտնի ուտեստների բաղադրատոմսերն իրենց գաղտնիքներով։ Այդ թվում նաև նավի շեֆ խոհարարի և գլխավոր սոմելիեի օգնությամբ կարողացան հասկանալ այս միջազգային շրջագայության մասնակիցների քմահաճույքները բավարարելու բոլոր եղանակները, որովհետև ինչպես նրանք նշեցին կարևոր է յուրաքանչյուր հյուրի՝ տարբեր մշակույթների տեր մարդկանց բավարար գոհունակություն պարգևելը և ճանապարհել այդ հեքիաթի մասնակիցներին երգով, պարով, ծափահարություններով, համով ուտեստենով, որպեսզի նրանց հանգիստը լինի անմոռանալի և անհոգ։

Հելենի խոսքերով, նկարահանող թիմին միանում էին մարդիկ ովքեր պարզապես ցանկանում էին մեզ հետ անցնել այս շրջագայությունը, կիսել զգացմուքներն ու անմոռանալի համերը։ “Kitchen with Helen”-ն անմիջական է ու մարդամոտ։ Հետևելով մեր նախագծերին, բոլորը ցանկացողները կարող են միանալ մեզ մեր հետագա համեղ շրջագայություններին»:

 

 

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed