Թող աշխարհասփյուռ հայությունը զորանա իր ազգային արժեքներով. Կայացավ «Նաիրի» համահայկական փառատոնի մրցանակաբաշխություն-շքահանդեսը

9428

«Դուդուկի կախարդը»՝ վարպետ Ջիվան Գասպարյանը, «Քանոնի թագուհին»՝ Անժելա Աթաբեկյանը, «Կախարդական փայտիկի տիրակալը»՝ Հովհաննես Չեքիջյանը, «Թավջութակի թագուհին»՝ Մեդեա Աբրահամյանը: Շնորհակալ եմ ձեր գործունեության, ձեր եզակի մարդկային և պրոֆեսիոնալ տեսակի համար: Թող մաքրազարդվի հայ մշակույթը, թող աշխարհասփյուռ հայությունը զորանա իր ազգային արժեքներով, թող կարող, ուժեղ, մրցունակ Հայը շարունակի իր ձեռագիրն ունենալ ու հարատևել ոչ միայն մշակույթի, այլև բոլոր բնագավառներում»,-ահա այսպես է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել «Նաիրի» համահայկական փառատոնի մրցանակաբաշխության մրցանակակիրներին:

Սեպտեմբերի 20-ի երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո կայացավ «Նաիրի» համահայկական փառատոնի մրցանակաբաշխություն-շքահանդեսը: Այն տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում` ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների, Հայաստանի կոմպոզիտորների միության և «Նաիրի» հիմնադրամի հետ համատեղ:

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed