Մի բուռ արև և արևային տրամադրություն` թմբուկի լեզվով

19467713_1515487131835049_8835133991641897463_o (1)

 

Մի բուռ արև և արևային տրամադրություն է խոստանում իրենց հետ տանել «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը, որն այս տարի կմասնակցի Մոսկավայում կայանալիք ռազմական-երաժշտական տոնակատարաոությանը: Երևանի Հաղթանակի զբոսայգուց դեպի վեր խոյացող «Մայր Հայաստան»- արձանի կողքին երդվող հայուհիները իրենց գեղեցիկ ելույթով հանդես կգան Կարմիր Հարպարակում` « Спасская Башня-2017» փառատոնի շարջանակում:

Միջոցառումը տեղի կունենա 2017թ. օգոստոսի 26-սեպտեմբերի 3-ը:

 

Նշենք, որ  2009 թվականի հոկտեմբերին՝ «Էրեբունի-Երևան 2791» տոնակատարության շրջանակներում, Երևանի նախկին քաղաքապետ` Գագիկ Բեգլարյանի, «Շարմ» հոլդինգ ընկերության տնօրեն` Ռուբեն Ջաղինյանի և «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի համատեղ ջանքերով, ինչպես նաև Ուկրաինաից ժամանած մասնագետների՝ Ալեքսանդր Գարկավիի և Սերգեյ Բրովորնյուկի ջանքերով հիմնադրվեց «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը:

2009թ. մինչ օրս խումբը մասնակցել է գրեթե բոլոր մեծ միջոցառումներին կամ տոնակատարություններին` «Էրեբունի-Երևան 2791, 2792, 2793, 2794, 2795, 2796, 2797, 2798» ամյակների տոնակատարություններին, ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված 2010, 2011, 2012, 2013, 2014, 2016թթ  տոնական քայլերթերին, որտեղ ավանդաբար գլխավորում են տոնական քայլերթը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, ՀՀ անկախության հռչակման 20-ամյա հոբելանական ծրագրերին, 2011թ. Հայաստանում անցկացվող «Մանկական Եվրոտեսիլին», Հայկական Բանակի 19 և 20-ամյակների տոնակատարություններին, ԱՊՀ պետությունների 6-րդ երիտասարդական «Դելփյան խաղերին», «Արամ Խաչատրյանի» անվան միջազգային մրցույթին, ԱՊՀ և բալթյան երկրների «Երիտասարդ Եվրասիա» միջազգային նորարարական ֆորումին, WBA և WBC վարկածով աշխարհի բոքսի չեմպիոնի մենամարտին, ՖԻԴԵ-ի կանանց գրան պրի շախմատի միջազգային մրցաշարին և այլն:

19264299_1511037258946703_8058204932734053028_o 19467713_1515487131835049_8835133991641897463_o (1) 18055873_1445405442176552_2277354732499977892_o (1) 18209340_1456297117754051_2764405068215105437_o (1)

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed