Հնագույն զանգը կվերադարձվի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն

70826

Վանի հայկական եկեղեցիներից մեկին պատկանող հնագույն զանգը վերադարձվելու է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն: Այն  դեռևս  անհայտ պատճառներով հայտնվել է Իրանի հյուսիս-արևմուտքում:

artsakhpress.am կայքի փոխանցմամբ` 629 տարվա պատմություն ունեցող զանգը ներկայումս ցուցադրված է Իրանի Ուրմիա քաղաքի պատմության թանգարանում:

Իրանը պատրաստ է մոտ 7-դարյա պատմություն ունեցող զանգը վերադարձնել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն:

2017թ. օգոստոսի 9-ին Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահի տեղակալ Միրհադի Կարեսեյյեդ-Ռոմիանին նշել է. «Մենք  Իրանում գտնվող բոլոր պատմական հուշարձանները և աշխատանքները դրանց ծագման երկրներին հանձնելու քաղաքականություն ենք սկսել»:

Իրանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ այս գործընթացն աշխարհին և ողջ մարդկությանը ցույց կտա, որ Իրանն իսկապես բարիդրացիական երկիր է:

 Amedtoday.org կայքը նշում է նաև, որ զանգը 1377 թվականի հուլիսի 7-ին տրվել է Վանի Սբ. Մարիամ եկեղեցուն, պատերազմների ժամանակ անհայտ պատճառներով հասել է Իրան և մինչ օրս գտնվում է Ուրմիայի պատմության թանգարանում:

 

 

Աղբյուրը` artsakhpress.am

 

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed