Հայկական ժողովրդական երգի նոր մեկնաբանությունը` քուրդ երգչի կատարմամբ

ferhat_tunc

Թուրքիայում քուրդ հայտնի արվեստագետ Ֆերհաթ Թունչի կատարմամբ հայ ժողովրդական  երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել:

Ռեժիսոր Զելալ Սեվերի կողմից նկարահանված տեսահոլովակում Թունչը կատարում է «Նարո ջան» երգը, որը ի դեպ տեղ է գտել իր «Քոբանի» կոչվող ալբոմում: Արվեստագետը youtube վիդեոպորտալի իր էջում տեղադրել է տեսահոլովակը, որը նկարահանվել է Ստամբուլի պատմական Ֆեներ թաղամասում:

«Ֆերհաթ Թունչն իր ձայնով, մեկնաբանությամբ, իր զգացմունքներով հնչեցնելով «Նարո ջան» երգը կարծես ասում  է «աշխարհը իմ տունն է»»,- ասվում է թուրքալեզու «alevinet.com» կայքում տեղ գտած հրապարակման մեջ:

Նյութը` ermenihaber.am-ի

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed