Համեղ խոհանոցի ծովափնյա բաղադրատոսմերը` Բարսելոնայից մինչև Հռոմ

IMG_7253

 

«Kitchen with Helen»-ն իրականացրեց աննախադեպ նախագիծ, որ հայկական ինտերնետային և հեռուստատեսային պատմության մեջ առաջինն է ու միակը իր տեսակով։ Նախագծի շրջանակներում 2017թ․ հուլիսին «Kitchen with Helen»-ի ողջ անձնակազմն իր պրոֆեսիոնալ նկարահանման տեխնիկայով մեկնեց ծովափնյա MSC ընկերության առաջարկած «Orchestra» կոչվող հսկայան նավով կրուիզ՝ բացահայտելով 3 տարբեր երկրների (6 տարբեր քաղաքներ և կղզիներ՝ Բարսելոնա, Հռոմ, Կորսիկա, Միլան, Լա Սպեցիա, Կան, Մայորկա) մշակույթ, արվեստ, ավանդական խոհանոց։

Տարբեր քաղաքներից ներկայացվող միջերկրական բաղադրատոմսերին կարող եք ծանոթանալ «Մենք» մշակութային առցանց լրատվականի հատուկ բաժնում։

 

Ֆոկաչչա Իտալական Հաց

 

Պատրաստման համար անհրաժեշտ է`
Ալյուր – 500 գ
Ջուր – 300 մլ
Ձիթապտղի ձեթ – 2 ճ/գ
Շաքարավազ – 2 թ/գ
Աղ – 2 թ/գ
Չոր խմորիչ – 2 թ/գ
Չերրի լոլիկ – 10 հատ
Սև պղպեղ կամ ռոզմարին (ըստ ցանկության)

 

Պատրաստման եղանակը՝

 

Խմորիչն ու շաքարավազը հալեցնել տաք ջրի մեջ։ Թողնել, որ մնա տասը րոպե։ Արդեն սառած խմորիչի վրա ավելացնել ալյուրն ու աղը։ Հունցել խմորը և խառնել 30 րոպե: Վերջում ավելացնել ձիթապտղի ձեթը եւ կրկին հունցել։ Խմորը պետք է լինի ոչ շատ խիտ, նույնիսկ կարող է կպնի ձեռքերին խառնելու ժամանակ։ Խմորը տեղափոխել ձեթով թաթախված կաթսայի մեջ։ Ծածկել խմորը կերակրի փայլաթիթեղով և թողնել մնա տաք տեղում 1-1,5 ժամ։ Խմորը երկու անգամ պետք է բարձրանա։ Որից հետո խմորը դնել սեղանին և ձեռքերով եռանկյունիի տեսք տալ։ Թողնել խմորը ևս 15 րոպե։ Ապա խմորի վրա շարել կտրտած չերրի լոլիկները, ցանել ձիթ․ ձեթ և համեմել սև պղպեղով ըստ ցանկության։ Դնել ջեռոցը 20 րոպե 220С ջերմաստիճանում։Դե ինչ ,  ամառային տաք ու հաճելի համտես:

IMG_7143 IMG_7191 IMG_7230 IMG_7253

Շարքի հեղինակ` Հելեն Ուդումյան

Խմբագրումը` Վ. Գիշյանի

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed