«Pour toi Arménie»-ն Հայաստանի նոր օրհներգ. Շառլ Ազնավուր (տեսանյութ)

61554871_1279176854_1

Հնարավոր է` իմ Pour toi Arménie-ն դառնա Հայաստանի նոր օրհներգը: Այս մասին Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին հյուրընկալվելու ժամանակ ասել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

«Հայաստանի այժմյան օրհներգն առանձնապես ոչինչ չի ասում: Հնարավոր է` Pour toi Arménie-ն նոր օրհներգը դառնա: Ես դա շատ եմ ցանկանում: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ»,- ասել է Ազնավուրը:

Շանսոնյեն պատմել է նաև Հայաստան կատարած այցի, ինչպես նաը որդու՝ Նիկոլայի մկրտության մասին:

«Իմ բոլոր երեխաները հայկական եկեղեցում են մկրտվել, Նիկոլան էլ բացառություն չէր: Նա մկրտության ժամանակ իմ հոր անունն ընտրեց (Միքայել): Մկրտության ընթացքում ես մտածում էի իմ ծնողների մասին, ընդհանրապես ես նրանց մասին մշտապես մտածում եմ»,- նշել է Ազնավուրը:

 

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed

ՀՀ պետական խորհրդանշաններ