Ազգային գրադարանում տեղի ունեցավ Ս. Ասլամազյանին նվիրված ցերեկույթ

W0CefGV

Մայիսի 31-ին Հայաստանի Ազգային գրադարանում Սարգիս Ասլամազյանի անվան հ.1 երաժշտական դպրոցի սաները ներկայացել են համերգային ծրագրով և նկարչական աշխատանքների ցուցադրությամբ` նվիրված մեծ երաժիշտ Սարգիս Ասլամազյանի 120-ամյակին:
Սարգիս Զաքարի Ասլամազյանը Կոմիտասի անվան քառյակի համահիմնադիր-անդամներից է, հիանալի թավջութակահար-մանկավարժ, անսամբլային գործի հմուտ վարպետ և կոմպոզիտոր, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ:
Մեծ երաժշտի հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի և մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, կրթության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, մանկավարժներ և ծնողներ:
Տարիներ շարունակ պատվախնդրորեն կրելով հայ անվանի երաժշտի անունը` Սարգիս Ասլամազյանի անվան հ.1 երաժշտական դպրոցը նվիրյալ առաքելություն է ստանձնել` կրթամշակութային բարձր արժեքներով կրթել նոր սերնդին, սերմանել լավագույն արժեքներն ու որակները:
Շնորհավորում ենք կրթօջախին Մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազյանի 120-ամյա հոբելյանի կապակցությամբ և մաղթում լուսավոր վերելքներ արվեստի ու երաժշտության աշխարհում:

Фото Նոր Նորք Վարչական Շրջան.

Фото Նոր Նորք Վարչական Շրջան.

Фото Նոր Նորք Վարչական Շրջան.

Фото Նոր Նորք Վարչական Շրջան.

Фото Նոր Նորք Վարչական Շրջան.

Фото Նոր Նորք Վարչական Շրջան.

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed

ՀՀ պետական խորհրդանշաններ