Քայլերթ՝ նվիրված ՀՀ պետական խորհրդանշանների օրվան

13217298_1246343705390794_2951925362186077019_o

«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից կազմակերպվող ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված և արդեն գեղեցիկ  ավանդույթի վերածված տոնական քայլերթը տեղի կունենա հուլիսի 5-ին։

Տոնական քայլերթը միտված է միավորելու ազգային գաղափարն ու միասնականությունը` համախմբելով երիտադարդությանը պետական խորհրդանշանների շուրջ։

Եվ ինչպես նշում է հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը, ծրագիրը կնպաստի վերաիմաստավորել պետականության կարևորությունը:

Միջոցառման  շրջանակում սկսվելու է հանգանակություն. հանգանակվող գումարներն  ուղղված են լինելու  բացառապես  եռագույն շապիկների և  դրոշների ձեռքբերմանը:

«Այս տարի գուցե կկարողանանք մի քանի անգամ ավելի շատ շապիկ և  դրոշ նվիրել մարդկանց»,- հույս հայտնեց հիմնադրամի տնօրեն Պավել Սարգսյանը:

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed