Մուղդուսյան արվեստի կենտրոնը նույնպես շնորհավորել է հատուկ դպրոցի սաներին

q6GGYBB

Մուղդուսյան արվեստի կենտրոնի  նախաձեռնությամբ  Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ  Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաները  հետաքրքիր ծրագիր անցկացրին  «Կոնգրես» հյուրանոցում:  Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես եկավ «Նաիրյան» վոկալ անսամբլն ու կենտրոնի սաները:

Միջացառումից բացի  կազմակերպվել էր  հյուրասիրություն և անակնկալներ՝ երեխաների համար:

Միջոցառումը նախատեսված էր  շուրջ 60 երեխայի համար:

Հիշեցնենք, որ Մուղդուսյան արվեստի կենտրոն են հաճախում նաև սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող, իրավախախտում կատարած անձանց և այլ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ: Նրանց կրթությունն անցկացվում է անվճար հիմունքներով:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed