Մոնակոյում առաջին անգամ կցուցադրեն Ֆրենսիս Բեկոնի վերջին նկարը

default (11)

Մոնակոյում առաջին անգամ կցուցադրեն նկարիչ Ֆրենսիս Բեկոնի վերջին նկարը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը։ Խոսքը ցլի պատկերով էտյուդի մասին է։ Նկարիչն այդ գործը ավարտին էր հասցրել 1991, սակայն այն հայտնաբերվել էր տասնամյակներ անց։ Բեկոնը մահացել էր 1992թ. ապրիլին։

Սա Բեկոնի ավելի քան 100 հայտնի նկարներից մեկն է։ Փորձագետների խոսքով՝ Բեկոնը գիտեր, որ էտյուդը իր վերջին աշխատությունն է լինելու։

Նկարը նույնականացրած Մարտին Հարիսոնն այն գտել էր մասնավոր սեփականատերերի մոտ եւ համոզել էր ցուցադրել միայն հարազատների եւ ընկերների համար։ Նրանք համաձայնել էին նկարը ժամանակավորապես հանձնել Մոնակոյի «Գրիմալդի ֆորումին» ցուցահանդեսի համար, որը կկայանա 2016թ. հունիսի 2-ից սեպտեմբերի 4-ը։

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed

ՀՀ պետական խորհրդանշաններ