Հոլիվուդի փառքի ծառուղին կզարդարի Շառլ Ազնավուրն աստղը

61554871_1279176854_1

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, ամերիկացի դերասաններ Քրիստեն Դանստը և Ջեֆֆ Գոլդբլյումը, բրիտանացիներ Ռիչարդ Բրենսոնը և Սայմոն Քաուելլը և այլ դերասաններ, երգիչներ, սցենարիստներ 2018-ին Հոլիվուդի Փառի ծառուղում կունենան իրենց հուշատախտակները՝ աստղերի տեսքով: Դերասանների, պրոդյուսերների, ռեժիսորների, երգիչների ցուցակը թարմացվել է նախօրեին Հոլիվուդի առևտրի պալատի կողմից:

«Ընտրական կոմիտեն ուրախ է հրապարակել Փառքի ծառուղում նոր պատվավոր նշանների տերերի անունները: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք յուրաքանչյուր թեկնածուի և, կարծում ենք, որ մենք ընտրել ենք տաղանդների խումբ, ովքեր ազդում են աշխարհում բազմաթիվ երկրպագուների ճաշակի վրա»,- ասել է ընտրական հանձնաժողովի նախագահ, ռեժիսոր և պրոդյուսեր Վին Դի Բոնան:

Նա վստահություն է հայտնել, որ աստղերի նոր տերերը «հպարտ կլինեն, որ մշտապես դառնալու են Հոլիվուդի պատմության մի մասը»:

Հոլիվուդյան փառքի ծառուղում առաջին աստղը բացվել է 1958 թվականին: Այժմ ճեմուղում կա ավելի քան 2,6 հազար աստղ: Փառքի ճեմուղին ընդհանուր առմամբ ձգվում մոտ 3 կիլոմետր։

 

Նյութը` panorama.am-ի

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed