Հանրությունը կծանոթանա «մեկ այլ» Ազնավուրի հետ

4uayJej

Ինչպես արդեն հայտնել էինք Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի ինտերակտիվ թանգարանը, որտեղ հերոսն իր կյանքի մասին պատմելու է անձամբ:
«Ազնավուր» հիմնադրամի գլխավոր տնօրեն Քրիստինա Սարկիսյանի խոսքով  Շառլ Ազնավուրի կողմից իր մասին պատմող տեքստը ձայնագրվել է, որն աուդիոգիտով ներկայացվելու է: Հայտնվելով թանգարանում՝ այցելուն կարող է երգչից լսել իր կյանքի պատմությունը:
Բացի այդ`  Շառլ Ազնավուրն ու նրա ընտանիքը որոշել են երևանյան թանգարանին նվիրաբերել իրենց բոլոր պարգևները, անձնական իրերը, առաջին դաշնամուրը, ոսկյա ձայնասկավառակները և այն ամենը, ինչ կազմում է Մաեստրոյի համաշխարհային մշակութային ժառանգությունը:Այսպիսով հասարակությունը իրեն արդեն ծանոթ ԼԵԳԵՆԴԻՆ կճանաչի մեկ բոլորովին նոր կերպով:

uSUlYVS

Նշենք, որ թանգարանում կներկայացվեն Ազնավուրի կյանքի բազմաթիվ ասպեկտներ, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ: Թանգարանում ներկայացված է լինելու Ազնավուրի ընտանիքի անցած ուղին, թե ինչպես են Կոստանդնուպոլսից նավով փախել,  հասել նախ Սալոնիկ, ապա Մարսել, այնուհետև Փարիզ, արտապատկերված ներկայացվելու է նրա ընտանիքի առաջին բնակարանը Փարիզում:

«Երաժշության ոլորտում գործելուց բացի, նաև դերասանական կարիերա է ծավալել` աշխատելով աշխարահռչակ ռեժիսորների հետ: Նկարահանվել է  տասնյակ ֆիլմերում: Կյանքի այդ հատվածը նույնպես ներկայացվելու է»:

 

Թանգարանի բացումը նախատեում են  2018 թվականին:

«Հստակ օր նշելը դժվար է, որովհետև այն բոլոր սարքավորումները, որ պետք է օգտագործենք թանգարանում,  բերվելու են Ճապոնիայից, Գերմանիայից և այլ երկրներից: Մեծ աշխատանք կա անելու»,- ասաց Ք. Սարկիսյանը:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed