«Հայերի բռնի իսլամացումը» թուրք պատմաբան գիրքը հասանելի է նաև հայերեն

3

news.am-ը գրում է՝

Երևանում լույս տեսել հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի գիրքը՝ հայերի բռնի իսլամացման վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է  Akunq.net–ը,  Մելինե Անումյանի թարգմանությամբ լույս տեսած հայտնի թուրք պատմաբանի ներկայացվող գիրքը բաղկացած է երեք բաժնից:

Առաջին բաժնում հեղինակը խոսում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով անաչառ կերպով զբաղվելու անհնարինության, այդ գործում իր կրած դժվարությունների և պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքների մասին:

Երկրորդ բաժնում ներկայացվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակում ծառայած հայազգի սպա Սարգիս Թորոսյանի հուշերի թուրքերեն հրատարակության շուրջ ծավալված խտրական ու կողմնակալ քննարկումների պատմությունը, որի ընթացքում Թ. Աքչամի նկատմամբ դարձյալ սկիզբ է առնում զրպարտությունների, անհիմն մեղադրանքների և հալածանքների մի մեծ արշավ:

Երրորդ բաժնում հեղինակը հարուստ փաստական հենքի վրա ներկայացնում է հայերի բռնի իսլամացման և ուծացման քաղաքականությունը 1915-1918 թթ.: Թ. Աքչամը պատմությանը քիչ հայտնի այս երևույթները գնահատում է որպես Հայոց  ցեղասպանության կառուցվածքային տարրեր:

Գիրքը թարգմանվել եւ հրատարակության է պատրաստվել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում՝ պատասխանատու խմբագիր Հայկազուն Ալվրցյանի խմբագրությամբ։

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed