Կիլիկիայի հայ սկաուտները՝ 1920 թվականին

14470529_1100536876727510_8006804116143151865_n

Ներկայացնենք ևս մի ուշագրավ բացիկ համացանցից, որտեղ պատկերված են Դորթ-Յոլի (կամ՝ Չորք-Մարզպան) Քելեկյան որբանոց-վարժարանի հայ սկաուտները, որոնք շարված են տողանի՝ ֆրանսիական դրոշի ներքո, իսկ նկարի աջ կողմում կանգնած է կիլիկյան արիների հայտնի սկաուտապետ Համազասպ Փանոսյանը:

Դորթ-Յոլը 20-րդ դարասկզբի հայաբնակ, մարդաշատ և աշխույժ բնակավայր էր Կիլիկիայում` Ադանայի նահանգում, Մարաշ քաղաքից հարավ-արևելք, Միջերկրականի ծովափին շատ մոտ: 1908-ին այստեղ կար 8000, իսկ 1-ին աշխարհամարտի նախօրեին՝ 12300 հայ բնակիչ: Գեղատեսիլ գյուղաքաղաքն ուներ արտակարգ բարեբեր բնակլիմայական պայմաններ և ամբողջովին շրջապատված էր նարնջի պարտեզներով: Բնակիչները զբաղվում էին մերձարևադարձային կուլտուրաների մշակմամբ, տարբեր արհեստներով և առևտրով: Դորթ-Յոլի հայերը երեք հերոսամարտ են տվել թուրքական հրոսակների դեմ՝ 1895-ին, 1909-ին և 1919-1921-ին: Հայ բնակչությունը վերջնականապես հեռացավ Դորթ-Յոլից 1921-ին, երբ տարածաշրջանը տրվեց քեմալական Թուրքիային:

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed