Մոնիկա Բելուչիի կարիերան, տարիների հետ ավելի է խտանում: Այս տարի նա Էմիր Կուստուրիցայի «Ծիր կաթինով» ֆիլմի գլխավոր աստղն է: Մոնիկան ավարտել է իր աշխատանքը Դեվիդ Լինչի մոտ, նկարահանվելով Թվին Փիքս սերիալում, որը կինովարձույթ դուրս կգա 2017-ին:

Այսօր դերասանուհին ազատ խոսում է անգլերեն, ֆրանսերեն և իհարկե իտալարեն: Չնայած նրան որ, ինքն իրեն համարում է աշխարհի քաղաքացի՝ունենալով տներ Բրիտանիայում, Բրազիլիայում և Ֆրանսիայում, Բելուչիի միակ անձնագիրը իտալական է: Նա ժամանակ առ ժամանակ երեխաներին բերում է Հռոմում գտնվող իր տունը, չնայած նրանք ապրում են Փարիզում:

monica_bellucci_801

– Ձեր նկարները որպես մոդել հրատարակվել են իտալական նորաձևության ամսագրում: Արդյոք հիշու՞մ եք այն ժամանակները, փոխվե՞լ եք:

– Այդ օրվանից այնքան շատ տարիներ են անցել… Ես այն ժամանակ երիտասարդ, միամիտ մանեկենուհի էի և չէի էլ պատկերացնում, թե ինչ ճակատագիր է ինձ համար պատրաստել կյանքը: Այն ժամանակ ես մեկ նպատակ ունեի, գերել Միլանը: Երբեք չեմ էլ մտածել Փարիզի և Նյու Յորքի մասին:

Իսկ այդ տարիքում, ձեզ ի՞նչ խորհուրդ կտայիք:

– Հավատալ ինքդ քեզ, վստահել զգացմունքներին և բնազդներին: Դրանք քեզ միշտ ճիշտ ճանապարհով են տանում:

– Իսկ եթե միանգամից դերասանուհի դառնայիք…

– Ոչ, ես մեծ բավականություն եմ ստացել՝ աշխատելով այնպիսի լուսանկարիչների հետ, ինչպիսիք են Հելմուտ Նյուտոնը և Բրյուս Ուեբերը:

Ի՞ նչ եք կարծում, հիմա ձեր կարիերան ևս մեկ վերելք է ապրում:

monica-belluci-067

– Ի՞նչ իմանամ… Ես 51 տարեկան եմ, և այն փաստը որ աշխատում եմ կանադացի, սերբ և անգլիացի ռեժիսորների հետ, արդյոք հրաշք չէ՞: Ինչ էլ որ լինի, ես դա տորթի վրայի բալի նման կընդունեմ:

Գայթակղիչ Լյուչիա Սյարի դերը «007. Սպեկտր» դերասանուհու համարանակնկալ էր:

– Մտածում էի, որ կանչել են Ջուդի Դենչին փոխարինելու համար: Ռեժիսոր Սեմ Մենդեսին ասացի, որ 50 տարեկան եմ, ես ի՞նչ Բոնդի աղջիկ (Այստեղ կինոաստղըկոկետություն է անում, քանի որ նրա սև զգեստը միայն շեշտում է նրականացիությունը, սլացիկ կազմվածքը):

Իսկ ի՞նչ վատ է, որ Բոնդի աղջիկը կարող է լինել ցանկացած տարիքիկին:

– Իհարկե, այդ գաղափարը հեղափոխական է, և երբ հանդիպեցի ռեժիսորին, նա բացատրեց, որ հասուն կին է ուզում տեսնել: Իմ առջև խնդիր էին դրել ներկայացնել կնոջ այն տեսակը, որը կարող է հավասարը հավասարի պես խոսել Բոնդի հետ, իսկ երիտասարդ աղջիկը դա հավաստի անել չէր կարող: Ես դարձա ոչ թե Բոնդի աղջիկը, այլ նրա լեդին:

Երիտասարդ կինը չէ՞ր կարողանա հուսահատություն խաղալ:

– Իմ օրինակը պատմեմ… Ամուսնացա Վենսան Կասելի հետ: Առաջին երեխաս ծնվեց 40-ում: Երկրորդը՝ 45-ում: 4 տարի առաջ դեռ կրծքով կերակրում էի: Այսօր ես վերադարձել եմ կինոբիզնես: Հայացքի ա՛յդ խորությունն էլ հենց ուզում է տեսնել ռեժիսոր Սեմ Մենդեսը: 50 տարեկան շատ կանանց մոտ կյանքը նոր է սկսվում, և ռեժիսորներն էլ հենց այդպիսի հերոսուհիներ են ուզում: Ես 2 հրաշալի տատիկներ եմ ունեցել, որոնք ինձ շատ ավելին են տվել, քան մայրս: Ինչի՞ մասին է դա խոսում: Որ տղամարդկանց աշխարհում, կանանց շատ շուտ են դուրս գրում… Իսկ մենք դեռ կիսվելու և ցուցադրելու շատ բան ունենք:

Հպա՞րտ եք, որ ձեզ այդ համոզմունքը կրողն են համարում: 

– Եթե իմ շնորհիվ հանդիսատեսը հասկանա, որ կինը դա ոչ միայն գեղեցիկ մարմին է ու դեմք, այլ մենք հոգի ու խելք ունենք: …Աստված իմ, ես երջանիկ կլինեի:

Ինչպիսի՞ն է Դանիելը ձեզ համար, որպես զուգընկեր:

 Նա ինձ շատ լավ զարմացրեց: Կրեյգը շատ բազմաշերտ է: Կարող է ներկայացնել բնավորության շատ մութ անկյուններ և հեշտ անցում կատարել դեպի զգացմունքայնությունը, կիրքը: Սիրեկան, որի հետևից մահն է ընկել…

…Աղջիկներս ինձ հիմնովին փոխեցին: Մայրանալուց հետո, ամեն ինչ այլ կերպ ես հասկանում: Հասկանում ես, թե ինչ բան է իրական հանգստությունը և իմաստնությունը: Շատ բաներ, որոնք ինձ անհանգստացել են, հիմա նշանակություն չունեն:

03

1024full-monica-bellucci

maxresdefault

monicabellucci

monica-bellucci-8

monica-bellucci-at-spectre-photocall-in-madrid_8

monica-bellucci-monica-bellucci

monica-bellucci-poses-with-bicycle

MILAN, ITALY - FEBRUARY 26: Monica Bellucci attends the Dolce & Gabbana Autumn/Winter 2012/2013 fashion show as part of Milan Womenswear Fashion Week on February 26, 2012 in Milan, Italy. (Photo by Vittorio Zunino Celotto/Getty Images)