Մեկնարկեց «Թատերական Սյունիք» փառատոնը

hqdefault

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում երեկ` մայիսի 19-ին,  կայացավ «Թատերական Սյունիք» փառատոնի հանդիսավոր բացումը, որին ներկա էին թատերական գործիչներ, պետական այրեր: Այս մասին գրում է iravunk.com-ը: Աղբյուրի փախանցմամաբ փառատոնի բացումը տեղի է ունեցել Հ. Պարոնյանի անվան երաժշտական և կոմեդիայի թատրոնի ներկայացրած բեմադրությամբ:
Նշենք, որ «Թատերական Սյունիք» փառատոնին մասնակցում են Գ. Սունդուկյանի անվան ազգային թատրոնը (Գ. Խանջյան «Որբերի ընտանիքը»), Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը (Սերգեյ Շևչենկո և Ալեքսեյ Կուլիչկով «9 ամիս»), Պատանի հանդիսատեսի թատրոնը (Վ. Ստեփանյան «Բրեմենյան երաժիշտները»), Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնը (Հ. Թումանյան «Անբան Հուռին»), Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը (Հ. Թումանյան «Հեքիաթներ»), Կամերային երաժշտական թատրոնը (Ա. Պանտիկին «Կրիսպի մկնիկը»), Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա»), Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա») և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնը («Բակունցյան գույներ»):

«Թատերական Սյունիք» փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի թատերական գործիչների միությունը:

Այն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության և «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed

ՀՀ պետական խորհրդանշաններ