Թալեաթ փաշան հոտնկայս է ծափահարել Կոմիտասին. CNN-ի անդրադարձը

102.thumb

Օրերս Էլմադաղում ջարդերի ենթարկված հայ մտավորականների պատվին երկու հուշաքար է բացվել: Այս մասին հայտնում է  tert.am-ը` վկայաչկոչելով CNN-ին: Աղբյուրի  փոխանցմամբ  Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչներն ու թուրք ակտիվիստները հիշատակի միջոցառում են կազմակերպել 1915թ.-ի ապրիլի 24-ին Ստամբուլում ձերբակալված ու մահվան կամ աքսորի դատապարտված 235 հայ մտավորականներից երկուսի տան դիմաց:

Ստամբուլի Էլմադաղ շրջանում կայացած հիշատակի արարողության ընթացքում հավաքի մասնակիցները պարզել են 235 մտավորականների լուսանկարներով ու անուններով պաստառներ, ինչպես նաև`  2007թ.-ին սպանված Հրանտ Դինքի նկարով պաստառը:

Տեղեկության մեջ նշվում է, որ Կոմիտաս Վարդապետի աքսորից 15 օր առաջ Թալեաթ փաշան հոտնկայս է ծափահարել Կոմիտասին` ստամբուլյան համերգի ժամանակ:

 

Նյութի տեսագրությունը կարող եք դիտել այցելելով CNN-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրը` menq.org

 

 

 

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed

ՀՀ պետական խորհրդանշաններ