Մշակույթների երկխոսություն 2015

Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնը ուրախ է հայտարարել «Մշակույթների երկխոսություն 2015» միջմշակութային փառատոնի մեկնարկի մասին, որը կկայանա Աղվերանում հուլիսի 02-ից 14-ը:

Ծրագիրը նպատակ է հետապնդում բարձրացնել ներգրավված մասնակիցների միջմշակութային զգայունությունը և գիտակցության աստիճանը մշակութային տարբեր արտահայտումների վերաբերյալ:

Ավելի քան 50 երիտասարդներ 10 երկրներից կհանդիպեն Աղվերանում և կներկայացնեն իրենց մշակույթը և ազգային արվեստը, երաժշտությունը, ֆիլմերը, պարը, բանահյուսությունը, ավանդական և ծիսական խաղերը, ազգային խոհանոցը և դիցաբանությունը:

«Մշակույթների Երկխոսություն» փառատոնն արդեն դարձել է ավանդական և այս տարի իրականացվում է արդեն 5-րդ անգամ: Նախորդ փառատոնները կազմակերպվել են 2006, 2007, 2008 և 2014թթ. ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցությամբ:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնախմբի Էրազմուս + (Erasmus +)` «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրի ֆինանսական աջակցությամբ նորվեգական Narviksenteret կազմակերպության հետ:

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed

ՀՀ պետական խորհրդանշաններ