«Ստվերախաղ» նկարների շարքը

Ռուսազգի լուսանկարչուհի Անաստասիա Տրեֆիլովան ներկայացրել է իր «Ստվերախաղ» անունը կրող նկարների շարքը:

 

Ինչպես երևում է շարքի անվանումից, հիմնական դերն այս նկարներում կատարում է ստվերը: Սովորաբար կյանքում մենք ուշադրություն չենք դարձնում ստվերին, մինչդեռ այն մեզ հետ է մեր ծնվելու պահից սկսած մինչև մահ: Այս նկարների շարքում ստվերն ավելի խոսող է, քան հենց ինքը` մարդը: Այստեղ ստվերը ցույց է տալիս մարդու ներքին վիճակն ու ձգտումները: Նրա ցանկություններն ու երազանքները մենք իմանում ենք հենց ստվերի միջոցով: Օգտագործելով նկարի մշակման ծրագրերը` Անաստասիան հասարակ ստվերը դարձրել է արտ-գործիք, իսկ իր նկարները` արվեստի գործ:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի

 

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

0 thoughts on “«Ստվերախաղ» նկարների շարքը”

Leave a Reply

Your email address will not be published.